API-ի միջոցով հնարավոր է ստանալ (POST) ընտրման պայմաններին համապատասխանող Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը:
URI |
https://api.armsoft.am/accountant/v1/reports/materialsbalances |
URL Swagger |
https://api.armsoft.am/accountant/swagger/index.html#/Reports/post_v1_reports_materialsbalances |
Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:
-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV' |
Այս հարցման դեպքում գործում է էջավորման մեխանիզմը:
Հարցման պարամետրեր (Request Body)
Հաշվետվության ձևավորման պարամետրերը (ցուցադրվող սյուներ, ֆիլտրացում, խմբավորում) փոխանցվում են հարցման մարմնում (Request Body)՝ JSON ձևաչափով։
Անվանում |
Տեսակ |
Կիրառումը |
Նկարագրություն |
date |
Date(YYYY-MM-DD) |
*Required |
Մնացորդների ձևավորման ամսաթիվ: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը: |
pageSize |
Integer |
Optional |
Սահմանում է մեկ հարցմամբ վերադարձվող գրառումների քանակը։ Նվազագույն վերադարձվող քանակը 5000 տող է․ եթե փոխանցված արժեքը փոքր է 5000-ից, համակարգը միևնույն է վերադարձնում է առնվազն 5000 գրառում։ Եթե pageSize = 0, վերադարձվում են բոլոր հասանելի տվյալները։ Առավելագույն սահմանաչափ ներկայումս սահմանված չէ։ Վերադարձվող օբյեկտում առկա է hasMore լոգիկական (boolean) դաշտ, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։ |
storage |
String(5) |
Optional Reference type |
Պահեստի կոդ։ Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ պահեստում նշված ամսաթվին առկա նյութական արժեքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում նշված ամսաթվին առկա նյութական արժեքների տվյալները: |
group |
String(5) |
Optional Reference type |
Նյութական արժեքի խմբի կոդ: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ խմբին պատկանող նյութական արժեքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր խմբերի նյութական արժեքների տվյալները: |
material |
String(20) |
Optional Reference type |
Նյութական արժեքի կոդը: Հաշվետվությունը կընդգրկի միայն այդ նյութական արժեքի տվյալները, հակառակ դեպքում`բոլոր նյութական արժեքների տվյալները: |
showByDifferentAccounts |
Boolean |
Optional |
True արժեքի դեպքում նյութական արժեքները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ տարբեր հաշիվների: |
account |
String(12) |
Optional Reference type |
Նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: Դաշտն ակտիվ է, երբ նշված է Ըստ տարբեր հաշիվների հայտանիշը: |
showByDifferentParties |
Boolean |
Optional |
True արժեքի դեպքում նյութական արժեքները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ տարբեր խմբաքանակների` հաշվի առնելով մուտքի ամսաթիվը, հաշվառման գինը, ելքագրվող քանակը, հաշիվը և մուտքի փաստաթուղթը: Կցուցադրվեն ՆԱ-ի մուտքագրման փաստաթղթի տեսակը (Պահեստի մուտքի օրդեր, ՆԱ կոմպլեկտավորում, ՆԱ վերագնահատում), ամսաթիվը, համարը, մատակարարը, Ձեռքբերման գինը, ԱԱՀ-ի տեսակը: |
minimumQuantities |
Enum |
Optional |
Ընդունում է հետևյալ արժեքները․ 1 - Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները, 2 - Ցույց տալ բոլորը: Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները նշելու դեպքում հաշվետվությունում երևում են այն նյութական արժեքները, որոնց համար լրացված է Նվազագույն քանակ դաշտը և տվյալ պահին այդ ապրանքի առկայությունը նշված նվազագույն քանակից քիչ է, ինչպես նաև ցուցադրվում են առավելագույն և պատվիրման քանակությունները։ Ցույց տալ բոլորը նշելու դեպքում հաշվետվությունում ընդգրկվում են բոլոր նյութական արժեքները և հաշվետվությանն ավելանում են նվազագույն, առավելագույն և պատվիրման քանակները: |
salePrices [] |
Array |
Optional Reference type |
Նյութական արժեքի վաճառքի գինը: կարող է ընդունել հետևյալ արժեքները․ 1 - Մեծածախ գին դրամով, 2 - Մանրածախ գին դրամով, 3 - Մեծածախ գին արտարժույթային: Կարելի է նշել մի քանի տեսակ։ Նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև վաճառքի գներն ու վաճառքի գումարները: |
currency |
String(3) |
*Conditional required Reference type |
Արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: Դաշտն ակտիվ է, երբ Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 3 - Մեծածախ գին արտարժույթային |
showZeroRows |
Boolean |
Optional |
True արժեքի դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև 0-ական մնացորդ ունեցող հաշիվները։ |
Վերադարձվող օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)
Անվանում |
Տեսակ |
Նկարագրություն |
id |
Integer |
Հարցման ունիկալ նույնացուցիչ, որը գեներացվում է համակարգի կողմից և օգտագործվում է էջավորման (pagination) համար։ Եթե պատասխանում hasMore = true, ապա id-ն պետք է փոխանցել հաջորդ հարցման մեջ մնացած տվյալները ստանալու համար։ |
hasMore |
Boolean |
Լոգիկական(boolean) դաշտ է, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։ |
id |
Integer |
ՆԱ ներքին նույնացուցիչ։ |
code |
String |
ՆԱ կոդ։ |
name |
String |
ՆԱ անվանում։ |
unitMeasure |
String |
ՆԱ չափման միավորի կոդ։ |
unitMeasureAbbreviation |
String |
ՆԱ չափման միավորի հապավում։ |
storage |
String |
Պահեստի կոդ։ |
storageName |
String |
Պահեստի անվանում։ |
quantity |
Decimal |
Մնացորդ։ |
cost |
Decimal |
Միավորի ինքնարժեք։ |
costAmount |
Decimal |
Ինքնարժեքի գումար։ |
unitVAT |
Decimal |
Միավորի ինքնարժեքի ԱԱՀ։ |
vatAmount |
Decimal |
Ինքնարժեքի ԱԱՀ |
group |
String |
ՆԱ խմբի կոդ։ |
salePrice |
Decimal |
ՆԱ մեծածախ վաճառքի գին։ |
saleAmount |
Decimal |
ՆԱ մեծածախ վաճառքի գումար։ |
retailPrice |
Decimal |
ՆԱ մանրածախ վաճառքի գին։ |
retailAmount |
Decimal |
ՆԱ Մանրածախ վաճառքի գումար։ |
currencyPrice |
Decimal |
ՆԱ մեծածախ վաճառքի արտարժութային գին։ |
currencyAmount |
Decimal |
ՆԱ մեծածախ վաճառքի արտարժութային գումար։ |
minimumQuantity |
Decimal |
Նվազագույն քանակ։ |
variance |
Decimal |
Շեղում(%)։ |
maximumQuantity |
Decimal |
Առավելագույն քանակ։ |
orderQuantity |
Decimal |
Պատվերի քանակ։ |
partySupplierId |
Integer |
Ապրանքի խմբաքանակի մատակարարի ներքին նույնացուցիչ։ |
purchasingPrice |
Decimal |
Ձեռքբերման գին։ |
purchasingPriceWithoutVAT |
Decimal |
Ձեռքբերման գին առանց ԱԱՀ։ |
partyBase |
UUID |
Ապրանքի մուտքի խմբաքանակի փաստաթղթի ներքին նույնացուցիչ։ |
partyRow |
Integer |
Ապրանքի մուտքի խմբաքանակի փաստաթղթի տողի համար։ |
costingMethod |
Enum |
Հաշվառման մեթոդ։ Կարող է ընդունել հետևյալ արժեքները․ 1 - ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք), 2 - ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք), 3 - Անփոփոխ ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք), 4 - Անփոփոխ ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք), 5 - Միջին կշռված գնով |
specification |
String |
ՆԱ բնութագիր։ |
Օրինակ 1. 31.01.26 թ.-ի դրությամբ նյութական արժեքների մնացորդների ստացում
|