Նյութական արժեքներ

Ուղղորդիչ:  REST API (ամպային տարբերակ) > Տեղեկատուներ >

Նյութական արժեքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

API-ի միջոցով հնարավոր է ստանալ (GET), ստեղծել (POST), թարմացնել (PUT) և հեռացնել (DELETE) նյութական արժեքները։

URI

https://api.armsoft.am/accountant/v1/directories/materials

URL Swagger

https://api.armsoft.am/accountant/swagger/index.html#/Materials

Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:

-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV'

Այս հարցման դեպքում գործում է էջավորման մեխանիզմը:

 

Նյութական արժեքների օբյեկտի դաշտերը

Ստորև ներկայացված է օբյեկտի դաշտերի նկարագրությունը.

Անվանում

Տեսակ

Կիրառումը

Նկարագրություն

id

Integer

System defined

Նյութական արժեքի ներքին նույնացուցիչ։

code

String(20)

*Required

Նյութական արժեքի կոդ։ Արժեք չտալու դեպքում ընդունում է ծրագրից գեներացված հերթական համարը։

name

String(200)

*Required

Նյութական արժեքի անվանում։

fullName

String(255)

Optional

Նյութական արժեքի լրիվ անվանում։

unitMeasure

String(3)

*Required

Reference type

Նյութական արժեքի չափման միավորի կոդ։

unitMeasureAbbreviation

String(6)

Read only

Նյութական արժեքի չափման միավորի հապավում:

group

String(5)

*Required

Reference type

Նյութական արժեքի խմբի կոդ:

cpaClassifier

String(12)

Optional

Reference type

Նյութական արժեքի ԱՏԳԱԱ դասակարգիչ։

account

String(12)

Optional

Reference type

Նյութական արժեքի հաշվառման հաշիվ։

wholePrice

Decimal

Optional

Նյութական արժեքի մեծածախ վաճառքի գին։

retailPrice

Decimal

Optional

Նյութական արժեքի մանրածախ վաճառքի գին։

specification

String(255)

Optional

Նյութական արժեքի բնութագիր։

barcode

String(20)

Optional

Նյութական արժեքի գծիկավոր կոդ։

externalCode

String(20)

Optional

Նյութական արժեքի արտաքին կոդ, որն օգտագործվում է այլ ՀԾ-համակարգերում գրանցված վաճառքները ՀԾ-Հաշվապահ համակարգ տեղափոխելու ժամանակ նյութական արժեքները նույնականացնելու համար:

costingMethod

Enum

*Required

Ապրանքի հաշվառման մեթոդ։ Ընդունում է հետևյալ արժեքները․

1 - ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք),

2 - ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք),

3 - Միջին կշռված գնով։

Արժեք չտալու դեպքում համակարգը ավտոմատ վերցնում է 1 արժեքը։

aoeCoefficient

Decimal

*Required

Նյութական արժեքի հավելյալ ծախսերի բաշխման գործակից։ Արժեք չտալու դեպքում համակարգը ավտոմատ վերագրում է 1 արժեքը։

discountPercent

Decimal

Optional

Նյութական արժեքի զեղչի տոկոս։

environmentalFeePercent

Decimal

Optional

Նյութական արժեքի բնապահպանական հարկի տոկոս։ Դաշտն առկա է, եթե Դրույթներում Բնապահպանական հարկ վճարող դրոշակը միացված է:

minimumQuantity

Decimal

Optional

Նյութական արժեքի մնացորդի նվազագույն քանակային մեծություն։

maximumQuantity

Decimal

Optional

Նյութական արժեքի մնացորդի առավելագույն քանակային մեծություն։

vat

Boolean

*Required

Նյութական արժեքի ԱԱՀ-ով հաշվառվող համարվելու հայտանիշ։ Արժեք չտալու դեպքում համակարգը ավտոմատ վերագրում է true արժեքը։

revenueAccount

String(12)

Optional

Reference type

Նյութական արժեքի մեծածախ վաճառքից հասույթի հաշիվ։

retailRevenueAccount

String(12)

Optional

Reference type

Նյութական արժեքի մանրածախ վաճառքից հասույթի հաշիվ։

expenseAccount

String(12)

Optional

Reference type

Նյութական արժեքի վաճառքից ծախսի հաշիվ։

revenueAdjustmentAccount

String(12)

Optional

Reference type

Նյութական արժեքի վաճառքից վերադարձի հասույթի ճշգրտման հաշիվ։

unitMeasureName

String(50)

Read only

Նյութական արժեքի չափման միավորի անվանում։

currency

String(3)

Optional

Reference type

Արտարժույթի կոդ։

currencyPrice

Decimal

Optional

Նյութական արժեքի մեծածախ վաճառքի գինը վերը նշված արտարժույթով։

 

Օրինակ 1. Նյութական արժեքի ավելացում (պարտադիր դաշտերով)

POST

 

Օրինակ 2. Նյութական արժեքի ավելացում (լրացուցիչ դաշտերով)

POST

 

Օրինակ 3. Նշված կոդով նյութական արժեքի տեղեկատուի տվյալների ստացում

GET

hmtoggle_arrow0 /v1/directories/materials/:{code}                                                                                

 

Օրինակ 4. Նշված կոդով նյութական արժեքի տեղեկատուի դաշտերի խմբագրում

PUT

 

Օրինակ 5. Նշված կոդով նյութական արժեքի տեղեկատուի հեռացում

DELETE

hmtoggle_arrow0 /v1/directories/materials/:{code}