Աշխատակիցների ցուցակ

Ուղղորդիչ:  REST API (ամպային տարբերակ) > Տեղեկատուներ >

Աշխատակիցների ցուցակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

API-ի միջոցով հնարավոր է ստանալ (POST) Աշխատակիցների ցուցակը։

URI

https://api.armsoft.am/accountant/v1/directories/employees/list

URL Swagger

https://api.armsoft.am/accountant/swagger/index.html#/Employees/post_v1_directories_employees_list

Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:

@SKq7*ERI]ZIgXvpkWhV

Այս հարցման դեպքում գործում է էջավորման մեխանիզմը:

 

Հարցման պարամետրեր (Request Body)

Աշխատակիցների տեղեկատուի ձևավորման պարամետրերը (ցուցադրվող սյուներ, ֆիլտրացում, խմբավորում) փոխանցվում են հարցման մարմնում (Request Body)՝ JSON ձևաչափով։

Անվանում

Տեսակ

Կիրառումը

Նկարագրություն

  pageSize

Integer

Optional

Սահմանում է մեկ հարցմամբ վերադարձվող գրառումների քանակը։ Նվազագույն վերադարձվող քանակը 5000 տող է․ եթե փոխանցված արժեքը փոքր է 5000-ից, համակարգը միևնույն է վերադարձնում է առնվազն 5000 գրառում։ Եթե pageSize = 0, վերադարձվում են բոլոր հասանելի տվյալները։ Առավելագույն սահմանաչափ ներկայումս սահմանված չէ։

Վերադարձվող օբյեկտում առկա է hasMore լոգիկական (boolean) դաշտ, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

  codes

Array

Optional

Reference type

Աշխատակիցների կոդերը։

  lastModifiedDate

Enum

Optional

Վերջին խմբագրման ամսաթիվը։

 

 

Վերադարձվող օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)

Անվանում

Տեսակ

Նկարագրություն

id

Integer

Հարցման ունիկալ նույնացուցիչ, որը գեներացվում է համակարգի կողմից և օգտագործվում է էջավորման (pagination) համար։ Եթե պատասխանում hasMore = true, ապա id-ն պետք է փոխանցել հաջորդ հարցման մեջ մնացած տվյալները ստանալու համար։

hasMore

Boolean

Լոգիկական(boolean) դաշտ է, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

data[]

Array

Տվյալների ցուցակ (մասսիվ),  որտեղ յուրաքանչյուր օբյեկտ ներկայացնում է 1 գրառում (ապրանք)։

Տվյալների օբյեկտի ատրիբուտներ (Data Object Attributes)

Անվանում

Տեսակ

Նկարագրություն

id

Integer

Աշխատակցի ներքին նույնացուցիչ։

code

String

Աշխատակցի տաբելային համար։ Արժեք չտալու դեպքում ընդունում է ծրագրից գեներացված հերթական համարը։

fullName

String

Աշխատակցի ազգանուն, անուն, հայրանունը:

departmentCode

String

Աշխատակցի ստորաբաժանման կոդը։

departmentName

String

Աշխատակցի ստորաբաժանման անվանումը։

positionCode

String

Աշխատակցի պաշտոնի կոդը:

positionName

String

Աշխատակցի պաշտոնի անվանումը:

positionStartDate

Date(YYYY-MM-DD)

Աշխատակցի պաշտոնի նշանակման ամսաթիվը:

defaultTimeSheet

String

Աշխատակցի հիմնական աշխատանքի գրաֆիկի կոդը։

contractTypeCode

String

Աշխատակցի հետ կնքված պայմանագրի տեսակի կոդը։

contractTypeName

String

Աշխատակցի հետ կնքված պայմանագրի տեսակի անվանումը։

employmentStartDate

Date(YYYY-MM-DD)

Աշխատակցի աշխատանքի ընդունման ամսաթիվը:

birthDate

Date(YYYY-MM-DD)

Աշխատակցի ծննդյան ամսաթիվը:

genderCode

String

Աշխատակցի սեռի կոդը։

genderName

String

Աշխատակցի սեռը։

phone

String

Աշխատակցի հեռախոսի համարը:

passport

String

Աշխատակցի անձնագրի համարը:

bankAccount

String

Աշխատակցի հաշվի համարը բանկում:

professionName

String

Աշխատակցի մասնագիտությունը:

raCitizen

Boolean

Աշխատակցի ՀՀ ռեզիդենտ լինելու հայտանիշ։

calculateIncomeTax

Boolean

Աշխատակցից եկամային հարկը պահելու հայտանիշ։

stampFeeType

Enum

Դրոշմանիշային վճար վճարողի կարգավիճակը:

insuranceFeeType

Enum

Ապահովագրավճար վճարողի կարգավիճակը:

insuranceFeeDate

Date(YYYY-MM-DD)

Ամսաթիվը, որից սկսած գործում է ապահովագրավճար վճարողի կարգավիճակը։

salaryAccount

String

Աշխատավարձի հաշվառման սինթետիկ հաշիվը։

partnerCode

String

Աշխատակցին կցված գործընկերոջ կոդը:

partnerName

String

Աշխատակցին կցված գործընկերոջ անվանումը:

tradeUnionDuesPercent

Decimal

Աշխատակցի արհմիութենական անդամավճարի տոկոսի չափը:

participationStatus

Enum

Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցության կարգավիճակը։

lastModifierName

String

Օգտագործողի անվանումը։

lastModifyDate

DateTime(YYYY-MM-DDTHH:mm:ss.SSSZ)

Վերջին կատարված փոփոխություն։

 

Օրինակ 1. Աշխատակիցների ցուցակի ստացում

POST