ՀԴՄ կտրոններ

Ուղղորդիչ:  REST API (ամպային տարբերակ) > Մատյաններ >

ՀԴՄ կտրոններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

API-ի միջոցով հնարավոր է ստանալ (POST) Վաճառք (Մանրածախ), Վերադարձ գնորդից, Դրամարկղի մուտքի օրդեր և Ելքի օրդեր, Անկանխիկ կանխավճարի մուտք և Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթղթերի ցանկը:

 

URI

https://api.armsoft.am/accountant/v1/journals/ecrchecks

URL Swagger

https://api.armsoft.am/accountant/swagger/index.html#/Journals/post_v1_journals_ecrchecks

Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:

-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV'  

Այս հարցման դեպքում գործում է էջավորման մեխանիզմը:

 

Հարցման պարամետրեր (Request Body)

Մատյանի ձևավորման պարամետրերը (ցուցադրվող սյուներ, ֆիլտրացում, խմբավորում) փոխանցվում են հարցման մարմնում (Request Body)՝ JSON ձևաչափով։

Անվանում

Տեսակ

Կիրառումը

Նկարագրություն

startDate

Date(YYYY-MM-DD)

*Required

Ժամանակահատվածի սկզբի ամսաթիվ: Կվերադարձվեն այն փաստաթղթերը, որոնց ամսաթիվը ներառվում է նշված ժամանակահատվածում: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը:

endDate

Date(YYYY-MM-DD)

*Required

Ժամանակահատվածի վերջի ամսաթիվ: Կվերադարձվեն այն փաստաթղթերը, որոնց ամսաթիվը ներառվում է նշված ժամանակահատվածում: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը:

pageSize

Integer

Optional

Սահմանում է մեկ հարցմամբ վերադարձվող գրառումների քանակը։ Նվազագույն վերադարձվող քանակը 5000 տող է․ եթե փոխանցված արժեքը փոքր է 5000-ից, համակարգը միևնույն է վերադարձնում է առնվազն 5000 գրառում։ Եթե pageSize = 0, վերադարձվում են բոլոր հասանելի տվյալները։ Առավելագույն սահմանաչափ ներկայումս սահմանված չէ։

Վերադարձվող օբյեկտում առկա է hasMore լոգիկական (boolean) դաշտ, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

documentTypes [0..n]

Array

Optional

Reference type

Փաստաթղթերի տեսակների ցանկ: Ընդունում է հետևյալ արժեքները.

07 - Վաճառք (Մանրածախ),

72 - Վերադարձ գնորդից,

04 - Դրամարկղի մուտքի օրդեր,

05 - Դրամարկղի ելքի օրդեր,

28 - Անկանխիկ կանխավճարի մուտք,

29 - Անկանխիկ կանխավճարի վերադարձ։

partner

String(20)

Optional

Reference type

Գործընկերոջ կոդ: Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

cashDesk

String(12)

Optional

Reference type

Դրամարկղի կոդ։  Մատյանում կընդգրկվեն միայն նշված դրամարկղով կատարված գործողությունները:

showPayments

Boolean

Optional

Ցուցադրում է գումարի մարման ձևերի մասին տողեր։

showOutputAmountsAsNegatives

Boolean

Optional

Վերադարձ գնորդից, Դրամարկղի ելքի օրդեր և Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթղթերի գումարները արտացոլվում են բացասական նշանով։

documentState

Enum

Optional

Փաստաթղթի վիճակ: Ընդունում է հետևյալ արժեքները.

0 - Գրանցված կամ սևագիր,

1 - Սևագիր,

2 - Գրանցված,

3 - Հեռացված:

 

Վերադարձվող օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)

Անվանում

Տեսակ

Նկարագրություն

id

UUID

Հարցման ունիկալ նույնացուցիչ, որը գեներացվում է համակարգի կողմից և օգտագործվում է էջավորման (pagination) համար։ Եթե պատասխանում hasMore = true, ապա id-ն պետք է փոխանցել հաջորդ հարցման մեջ մնացած տվյալները ստանալու համար։

hasMore

Boolean

Լոգիկական(boolean) դաշտ է, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

isn

UUID

Փաստաթղթի ներքին նույնացուցիչ։

date

Date(YYYY-MM-DD)

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվ:

documentNumber

String

Փաստաթղթի համար:

ecrCheckNumber

String

Փաստաթղթի տեսակի անվանում։

type

Enum

Փաստաթղթի տեսակի կոդ։

typeName

String

Փաստաթղթի տեսակի անվանում։

amount

Decimal

Փաստաթղթի գումար:

cashAmount

Decimal

Կանխիկով ստացված գումար։

nonCashAmount

Decimal

Անկանխիկով ստացված գումար։

prepaymentAmount

Decimal

Կանխավճարից մարվող գումար։

receivablesAmount

Decimal

Գնորդի պարտք մնացած գումար։

state

Enum

Փաստաթղթի վիճակի կոդ:

stateName

Integer

Փաստաթղթի վիճակի անվանում։

cashDesk

String

Դրամարկղի կոդ։

partnerId

Integer

Գործընկերոջ ներքին նույնացուցիչ:

partnerCode

String

Գործընկերոջ կոդ։

partnerName

String

Գործընկերոջ անվանում։

partnerTaxCode

String

Գործընկերոջ ՀՎՀՀ։

comment

String

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

userName

String

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

lastChange

Date(YYYY-MM-DDTHH:mm:ss)

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

 

Օրինակ 1. 2026 թ.-ի հունվար ամսվա վաճառքների և վերադարձների փաստաթղթերի ցանկի ստացում

POST

 

Օրինակ 2. 2026 թ.-ի հունվար ամսվա 07 և 72 կոդով փաստաթղթերի տեսակների ցանկի ստացում` ըստ վճարման եղանակների բացված և ելքի գումարները բացասական ցուցադրելով

POST