Ընդհանրացված փաստաթղթերի մատյան

Ուղղորդիչ:  REST API (ամպային տարբերակ) > Մատյաններ >

Ընդհանրացված փաստաթղթերի մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

API-ի միջոցով հնարավոր է ստանալ (POST) համակարգում գրանցված բոլոր տեսակի փաստաթղթերի ցանկը:

 

URI

https://api.armsoft.am/accountant/v1/journals/alldocuments

URL Swagger

https://api.armsoft.am/accountant/swagger/index.html#/Journals/post_v1_journals_alldocuments

Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:

-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV'

Այս հարցման դեպքում գործում է էջավորման մեխանիզմը:

 

Հարցման պարամետրեր (Request Body)

Մատյանի ձևավորման պարամետրերը (ցուցադրվող սյուներ, ֆիլտրացում, խմբավորում) փոխանցվում են հարցման մարմնում (Request Body)՝ JSON ձևաչափով։

Անվանում

Տեսակ

Կիրառումը

Նկարագրություն

startDate

Date(YYYY-MM-DD)

*Required

Ժամանակահատվածի սկզբի ամսաթիվ: Կվերադարձվեն այն փաստաթղթերը, որոնց ամսաթիվը ներառվում է նշված ժամանակահատվածում: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը:

endDate

Date(YYYY-MM-DD)

*Required

Ժամանակահատվածի վերջի ամսաթիվ: Կվերադարձվեն այն փաստաթղթերը, որոնց ամսաթիվը ներառվում է նշված ժամանակահատվածում: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը:

pageSize

Integer

Optional

Սահմանում է մեկ հարցմամբ վերադարձվող գրառումների քանակը։ Նվազագույն վերադարձվող քանակը 5000 տող է․ եթե փոխանցված արժեքը փոքր է 5000-ից, համակարգը միևնույն է վերադարձնում է առնվազն 5000 գրառում։ Եթե pageSize = 0, վերադարձվում են բոլոր հասանելի տվյալները։ Առավելագույն սահմանաչափ ներկայումս սահմանված չէ։

Վերադարձվող օբյեկտում առկա է hasMore լոգիկական (boolean) դաշտ, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

documentTypes [0..n]

Array

Optional

Reference type

Փաստաթղթի տեսակի կոդ։ Աղյուսակում նշված են բոլոր տեսակի փաստաթղթերի կոդերը։

currency

String(20)

Optional

Reference type

Արժույթի կոդը, ըստ որի կառուցվում է մատյանը։

partner

String(12)

Optional

Reference type

Գործընկերոջ կոդ: Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

employee

String(12)

Optional

Reference type

Աշխատակցի կոդ։ Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը:

material

String(20)

Optional

Reference type

Նյութական արժեքի կոդ։ Մատյանում կընդգրկվեն միայն նշված նյութական արժեքի հետ կապված փաստաթղթերը։

inventoryNumber

String(12)

Optional

Reference type

Հիմնական միջոցի գույքային համար։ Մատյանում կընդգրկվեն միայն նշված հիմնական միջոցի հետ կապված փաստաթղթերը։

documentState

Boolean

Optional

Փաստաթղթի վիճակ: Ընդունում է հետևյալ արժեքները.

0 - Գրանցված կամ սևագիր,

1 - Սևագիր,

2 - Գրանցված,

3 - Հեռացված:

Փաստաթղթերի տեսակների կոդերը

Կոդ

Նկարագրություն

01

Հիշարար օրդեր:

02

Ստացված ծառայություններ:

03

Վճարման հանձնարարագիր:

04

Դրամարկղի մուտքի օրդեր:

05

Դրամարկղի ելքի օրդեր:

06

Հաշիվ-ապրանքագիր:

07

Վաճառք (Մանրածախ):

08

Պահեստի մուտքի օրդեր:

09

Հավելյալ ծախսերի բաշխում:

10

Պահեստի ելքի օրդեր:

11

ՆԱ տեղաշարժ:

12

ՆԱ կոմպլեկտավորում:

13

ՆԱ գույքագրում:

14

ՆԱ վերագնահատում:

15

Արտարժույթի փոխարկում:

16

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում:

17

ԱԱ-ի շահագործման հանձնում:

18

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ:

19

Շահագործվող ԱԱ-ների լուծարում:

20

Առհաշիվ գումարների ծախս:

21

Ստացված հաշիվ:

22

Հաշվի վերագնահատում:

23

Գործընկերոջ հաշվի վերագնահատում:

24

Հաշիվների խմբային վերագնահատում:

25

ՆԱ մնացորդների մուտք:

26

ԱԱ-ի մնացորդների մուտք:

27

Պատվեր մատակարարին:

31

ՀՄ-ի ձեռքբերում:

32

ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում:

33

ՀՄ-ի շահագործման հանձնման ակտ:

34

Մաշվածքի հաշվարկ:

35

Ներքին տեղափոխման ակտ:

36

Շահագործումից հանման ակտ:

37

Վերաշահագործում:

38

Վերակառուցում:

39

Վերագնահատում:

40

Մասնակի լուծարում:

41

Օգտակար ծառայության ժամկետի վերանայում:

42

Դուրսգրման ակտ:

43

ՀՄ գույքագրում:

50

Նշանակել հաստիքը:

51

Հաստատել հավելում/պահումը:

52

Ավտոհավելում/պահում:

53

Արձակուրդայինի հաշվարկ:

54

Նպաստների հաշվարկ:

55

Վերջնահաշվարկ:

56

Բացակայություններ:

57

Վճարումներ:

58

Վճարումներ հաշվարկային հաշվից:

59

Աշխատավարձի ձևակերպումներ:

60

Ներդրումային տվյալներ:

72

Վերադարձ գնորդից:

73

Վերադարձ մատակարարին:

77

Փոխանցման հաշիվ:

78

ՆԱ ապակոմպլեկտավորում

79

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ:

80

ԲՄՀ (Ներմուծում):

81

ԱԱՀ գումարների ճշգրտում:

90

Ընդունման հրաման:

91

Փոխադրման հրաման:

92

Ազատման հրաման:

 

Վերադարձվող օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)

Անվանում

Տեսակ

Նկարագրություն

id

UUID

Հարցման ունիկալ նույնացուցիչ, որը գեներացվում է համակարգի կողմից և օգտագործվում է էջավորման (pagination) համար։ Եթե պատասխանում hasMore = true, ապա id-ն պետք է փոխանցել հաջորդ հարցման մեջ մնացած տվյալները ստանալու համար։

hasMore

Boolean

Լոգիկական(boolean) դաշտ է, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

isn

UUID

Փաստաթղթի ներքին նույնացուցիչ։

date

Date(YYYY-MM-DD)

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվ:

documentNumber

String

Փաստաթղթի համար:

type

Enum

Փաստաթղթի տեսակի կոդ։

typeName

String

Փաստաթղթի տեսակի անվանում։

taxSerialNumber

String

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համար։

currency

String

Փաստաթղթի արժույթ։

amount

Decimal

Փաստաթղթի գումար:

vatType

Enum

ԱԱՀ-ի հաշվարկի ձև: Ընդունում է հետևյալ արժեքները․

1 - ԱԱՀ-ով,

2 - ԱԱՀ-ն այդ թվում,

3 - Առանց ԱԱՀ,

4 - Զրոյական ԱԱՀ,

5 - ԱԱՀ-ն այդ թվում 16.67 %:

vatTypeName

String

ԱԱՀ-ի հաշվարկի տեսակի անվանում:

state

Enum

Փաստաթղթի վիճակի կոդ:

stateName

String

Փաստաթղթի վիճակի անվանում։

partnerId

Integer

Գործընկերոջ ներքին նույնացուցիչ։

partnerCode

String

Գործընկերոջ կոդ:

partnerName

String

Գործընկերոջ անվանում:

partnerTaxCode

String

Գործընկերոջ ՀՎՀՀ:

comment

String

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

taxExportType

Enum

Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման եղանակ։ Ընդունում է հետևյա արժեքները․

1- էլեկտրոնային,

2-թղթային:

userName

String

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

lastChange

Date(YYYY-MM-DDTHH:mm:ss)

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

 

Օրինակ 1. 2026 թ.-ի հունվար ամսվա բոլոր փաստաթղթերի ստացում

POST

 

Օրինակ 2. 2026 թ.-ի հունվար ամսվա համար նշված գույքային համարին վերաբերող բոլոր փաստաթղթերի ստացում

POST