Դուրս գրված հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Դուրս գրված հարկային հաշիվները` անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգի պատուհանում:
Դուրս գրված հարկային հաշիվները դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:
Դուրս գրված Հարկային հաշիվները ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Դուրս գրված հարկային հաշիվները, որոնք ընկած են նշված ժամանակահատվածում: |
Ծրագրի տեսակ |
Նշվում է Ծրագրի տեսակ`1. e-invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով), 2. e-invoicing (ուղիղ կապ): 1. e-invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում հաշիվները անմիջապես կարտահանվեն e-Invoicing համակարգ: 2. e-invoicing (ուղիղ կապ) նախատեսված է e-invoicing համակարգի հին տարբերակի հետ աշխատանքի համար: |
Գնորդի ՀՎՀՀ |
Նշվում է Գնորդի ՀՎՀՀ: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Գնորդի անվանում |
Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Սերիա և համար |
Նշվում է Դուրս գրված հարկային հաշվի սերիան և համարը: |
Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.
•Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Դուրս գրված հարկային հաշիվը:
•Սերիա-համարների վերագրում. հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերին: