Տեղեկատուն նախատեսված է b2b.armsoft հարթակում հրապարակած անվանացանկը արտացոլելու համար:
Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.
• Ավելացնել. Ավելացնել նոր ապրանք:
• Խմբագրել. Խմբագրել ապրանքը:
• Հեռացնել. Հեռացնել հրապարակված ապրանքը:
• Պատճենել. Ավելացնել նոր նմանատիպ ապրանք` լրացված ընթացիկ ապրանքի տվյալներով:
• Համեմատել նշվածները տեղեկատուի հետ. ապրանքների նշված տողերը համեմատվում է Նյութական արժեքներ տեղեկատուի հետ:
• Համեմատել տեղեկատուի հետ. ամբողջ ցանկը համեմատվում է Նյութական արժեքներ տեղեկատուի հետ: