b2b.armsoft հարթակում իրենց ապրանքացանկը հրապարակած մատակարար ընկերությունները կարող են անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգից մուտքագրել/խմբագրել b2b.armsoft հարթակի իրենց էջում ցուցադրվող կազմակերպության մասին տվյալները:
Կազմակերպության տվյալներ պատուհանը կազմված է երկու էջից ` Ընդհանուր և Նկարագրություն:
Ընդհանուր էջում լրացվում են b2b.armsoft հարթակում ցուցադրման ենթակա հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և կայքը:
Նկարագրություն էջում կարելի է լրացնել կազմակերպության գործունեությունը բնութագրող տեղեկատվություն: