Հաշվապահի օրացույց տեղեկատուն է: Այն նախատեսված է հաշվետվությունների և դրանց ներկայացման ժամկետների վերաբերյալ տեղեկատվության արտացոլման համար: Հաշվապահի օրացույցը կարելի է բացել ինչպես Հաշվապահություն ենթահամակարգի տեղեկատուների ցանկից, այնպես էլ Գլխավոր էջի Աշխատանքի օգնականներ բաժնից:
Տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Վերջնաժամկետ |
Նշվում է հաշվետվության ներկայացման օրենքով սահմանված վերջնաժամկետի ամսաթիվը և շաբաթվա օրը: |
Հաշվետվության անվանում |
Նշվում է հավետվության անվանումը: |
Հիմք (նորմատիվ ակտը ARLIS-ում) |
Նշվում է Հիմք հանդիսացող նորմատիվ ակտի հղումը ARLIS-ում: Հղումով անցնելիս բացվում է ընթացիկ տողի համապատասխան նորմատիվ ակտը Arlis.am-ում: |
Կատարման ժամկետ |
Նշվում է հաշվետվության կատարման վերջնաժամկետը: |
Կատարման հղում |
Նշվում է հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքի հղումը: Հղումով անցնելիս բացվում է ընթացիկ տողի համապատասխան հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգի էջը: |
Պարբերականություն |
Նշվում է հաշվետվության ներկայացման պարբերականությունը` ամսական, եռամսյակային և այլն: |
Խմբի անվանում |
Նշվում է հաշվետվությունների խմբի անվանումը: |
Կատարված է |
Նշվում է հաշվետվության ներկայացման կատարված լինելը: |
Հաշվապահի օրացույցը օրվա ընթացքում տվյալների պահոց առաջին անգամ մուտք գործելիս ավտոմատ ցուցադրվում է, եթե Դրույթների Համակարգային մասում Համակարգ մուտք գործելիս ցուցադրել օրացույցը դրոշակը միացված է: Տվյալների պահոց առաջին մուտքի պահին հայտնվում են նաև ծանուցումներ այն հաշվետվությունների ներկայացման համար, որոնց կատարման ժամկետը մոտ է: Ծանուցման վրա սեղմելիս բացվում է Հաշվապահի օրացույցը.
Հաշվապահի օրացույցը բացելիս ցուցադրվում է դիալոգ պատուհան.
Դաշտ |
Նշանակություն |
Ցույց տալ ժամկետանց տողերը |
Դրոշակը միացված լինելու դեպքում օրացույցում ավելանում է հաշվետվությունների խումբ, որտեղ արտացոլվում են այն հաշվետվությունները, որոնց ներկայացման ժամկետը անցել է: |
Տեղեկատուի ընթացիկ տողին վերաբերվող գործողություններն են.
•Փոխել Կատարված դրոշակը. Հրամանով փոխվում է ընթացիկ տողի կատարված է սյան հայտանիշը
Հաշվապահի օրացույցի հետ կապված գործողությունները կարելի է կատարել նաև Հաշվապահի օրացույց տեղեկատուի Օրացույցի կարգավորումներ բաժնից: Վերջինս ակտիվ է, եթե Ժապավեն մասում նշված է Դիտել գործառնությունները ներդիրը:
Օրացույցի կարգավորումներ բաժնի Դրույթներ (ցուցադրվող հարկեր, վճարներ և այլն) հրամանով բացվում են հաշվետվությունների և դրանց խմբերի ցանկը, որտեղից կարելի է ընտրել ցուցադրվող հաշվետվությունները: Հաշվապահի օրացույցում ցուցադրվող հարկերը, վճարումները և հաշվետվությունները էջին վերաբերող գործողություններն են.
Դաշտ |
Նշանակություն |
Փոխել Ցուցադրել դրոշակը |
Դրոշակը միացված լինելու դեպքում նշված հաշվետվությունը կցուցադրվի հաշվապահի օրացույցում: |