ՀԾ-Բանկ համակարգի հաշվետվություններ, վերլուծական մաս, OLAP

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

ՀԾ-Բանկ համակարգի հաշվետվություններ, վերլուծական մաս, OLAP

Return to chapter overviewNext page

 

 

olap_cube4_zoom45

ՀՀ ԿԲ, ինչպես նաև այլ հաշվետվությունների ստացումը իրականացվում է` ինչպես անալիտիկ,այնպես էլ OLAP ենթահամակարգում ձևավորված ագրեգատների հիման վրա։ Ագրեգատները իրենցից ներկայացնում են պարբերաբար (օրական կամ ժամանակահատվածի համար) հաշվարկված տվյալների խմբեր։ Օրինակ` սինթեթիկ հաշիվների մնացորդներ և շրջանառություն, հաշիվերի թղթակցություններ, պայմանագրեր ըստ ռիսկայնության և այլն։

OLAP արտահանված տվյալները հնարավոր է օգտագործել տարբեր հաշվետվությունների ստացման համար` ինչպես ՀԾ-Բանկ համակարգից, այնպես էլ MS Excel միջավայրում։ OLAP-ի պահոց արտահանված տվյալների օգտագործումն իրականացվում է հատուկ ֆունկցիաների միջոցով։

Ինտեգրված լինելով MS Excel միջավայրի հետ` հնարավոր է ստանալ տարաբնույթ ֆինանսական և վիճակագրական տվյալներ, կատարել վերլուծություններ, ամփոփել դրանք տարաբնույթ սխեմաների, աղյուսակների և պատկերավոր գրաֆիկների միջոցով։

 

 

 

 

Բացի ՀԾ-Բանկում առկա ստանդարտ համակարգային խմբերից, OLAP –ի պահոց կարող են արտահանվել նաև օգտագործողի կողմից նկարագրվող խմբերը։ Այս միջոցը լայն հնարավորություններ է ընձեռում տարատեսակ հաշվետվությունների ձևավորման համար։ Նշվածը իրականացում է համակարգում արդեն իսկ առկա հաշվետվությունների ձևափոխման միջոցով։ Օգտոգործողը ընտրելով գոյություն ունեցող որոշակի հաշվետվություն հնարավորություն ունի ավելացնել, կամ հեռացնել դաշտեր, խմբավորել կամ ֆիլտրել տողերը։ Ավելացված դաշտերի արժեքների հաշվարկման, ինչպես նաև ֆիլտրման ժամանակ հնարավոր է կիրառել ինչպես պարզ բանաձևեր, այնպես էլ VBScript լեզվով ստեղծված ֆունկցիաներ։

 

diagrams

 

 

Այս ամենն իրագործելիս օգտագործողին հասանելի են նաև ՀԾ-Բանկ  համակարգի ներքին ֆունկցիաները, որոնք թույլ են տալիս բեռնել փաստաթղթերի, նրանց ռեկվիզիտների և կատարված գործողությունների հետ կապված տվյալները։ Օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվություններում հնարավոր է օգտագործել նաև OLAP –ի պահոց արտահանված խբերի տվյալները։ Օգտագործողի նկարագրվող խմբերի հիման վրա ՀԾ-Բանկ օգտագործողը կարող է ստեղծել նաև սեփական ֆունկցիաները, որոնք նույնպես կարելի է կիրառել և ՀԾ-Բանկում, և MS-Excel-ում։

 


 Տե՛ս նաև`

 

OLAP-ի հնարավորությունները ՀԾ-Բանկ համակարգում

 

Բանաձևերը ՀԾ-Բանկ համակարգում

 

OLAP հնարավորությունները Excel միջավայրում

 

Հաշվետվություններ

 

 

 

 

 

© 2019 Հայկական Ծրագրեր