Ներդրումային տվյալներ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Ներդրումային տվյալներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ներդրումային տվյալներ փաստաթուղթը նախատեսված է աշխատակցի մինչև ներդրման ամսաթիվը հաշվարկված տվյալների մուտքագրման համար: Փաստաթուղթը կազմված է 3 էջերից` Միջին աշխատավարձի տվյալներ, Արձակուրդայինի տվյալներ, Հղիության և ծննդաբերության նպաստի տվյալներ

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված Ներդրման ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Փաստաթղթի N

Ներդրումային տվյալներ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Աշխատակից

Նշվում է աշխատակցի տաբելային համարը, որի համար պետք է մուտքագրվեն տվյալները:

Պարտք ամսվա սկզբում

Աշխատակցի պարտքի գումարը ներդրման ամսաթվի դրությամբ:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Միջին աշխատավարձի տվյալներ էջի տեսքը հետևյալն է.

 

InvestmentInformation1

Սյուն

Նշանակություն

Տարի/Ամիս

Ներդրման ամսաթվին նախորդող 12 ամիսը և տարին:

Գումար

Լրացվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված այն բոլոր հավելում/պահումները, որոնք արձակուրդային կամ վերջնահաշվարկ հաշվարկելիս պետք է մասնակցեն միջին աշխատավարձի հաշվարկին:

Հաշվի առնել

Համակարգի կողմից առաջարկվում է հաշվի չառնել համապատասխան ամիսը միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե այդ ամսվա մեջ ոչ մի հաշվարկային տվյալ չկա կամ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող:

1/12 Մասով

Այս սյունում երևում են տվյալ ամսում հաստատված այն հավելումների ու պահումների գումարները, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 2 - Մասնակցում է 1/12 մասով:

Նպաստի գումար

Լրացվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված այն բոլոր հավելում/պահումները, որոնք նպաստ հաշվարկելիս պետք է մասնակցեն միջին աշխատավարձի հաշվարկին:

 

Արձակուրդայինի տվյալներ էջի տեսքն հետևյալն է.

 

InvestmentInformation2

Սյուն

Նշանակություն

Տարի/Ամիս

Ներդրման ամսաթվին հաջորդող ամիսը և տարին:

Արձակուրդայինի գումար

Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված արձակուրդայինի գումարը:

Եկամտային հարկ

Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված արձակուրդայինի գումարից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

Կուտակային կենսաթոշակի գումար

Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված արձակուրդայինի գումարից հաշվարկված կուտակային կենսաթոշակի գումարը:

Դրոշմանիշային վճարի չափ

Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը:

Օրեր

Լրացվում է տվյալ ամսվան բաժին ընկնող արձակուրդայինի օրերի թիվը:

 

Հղիության և ծննդաբերության նպաստի տվյալներ էջի տեսքն հետևյալն է.

 

InvestmentInformation3

Սյուն

Նշանակություն

Տարի/Ամիս

Ներդրման ամսաթվին հաջորդող ամիսը և տարին:

Արձակուրդայինի գումար

Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամիսների ընթացքում հաշվարկված հղիության և ծննդաբերության նպաստի գումարը:

Եկամտային հարկ

Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամիսների ընթացքում հաշվարկված հղիության և ծննդաբերության նպաստի գումարից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

Օրեր

Լրացվում է տվյալ ամսվան բաժին ընկնող արձակուրդայինի օրերի թիվը:

 

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: