Հաստատել հավելում/պահումը

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Հաստատել հավելում/պահումը

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաստատել հավելում/պահումը փաստաթուղթը նախատեսված է որևէ աշխատակցի կամ ստորաբաժանման աշխատակիցների համար նախօրոք սահմանված հավելում/պահումը հաստատելու համար:

Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

Salary.Documents.ConstFeesHolds

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Հաստատել հավելում/պահումը փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Հավելում/պահում

Լրացվում է հաստատվող հավելում/պահումը, որը նախօրոք նախատեսված է որպես աշխատակցի(ների) հասանելի հավելում/պահում: Պարտադիր լրացվող դաշտ է:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կհաստատվի հավելում/պահումը:

Աշխատակից

Նշվում է աշխատակցի տաբելային համարը, որի համար պետք է հաստատել հավելում/պահումը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում հավելում/պահումը կհաստատվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են այն աշխատակիցները, որոնց համար նշանակված է տվյալ հավելումը կամ պահումը: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.

 

Սյուն

Նշանակություն

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անվանում

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

Օր

Նշվում է աշխատակցի աշխատած օրերի քանակը:

Ժամ

Նշվում է աշխատակցի աշխատած ժամերի քանակը:

Հաշվարկված գումար

Լրացվում է աշխատակցին հաշվարկված գումարը:

 

Հավելում/պահումը հաստատելու համար Աշխատակիցներ ցուցակում լրացված և հաշվարկված են սահմանված հավելում/պահումի օրերի և ժամերի քանակը, ինչպես նաև հաշվարկված գումարը: Այստեղ օրերի քանակը խմբագրելիս համամասնորեն հաշվարկվում և լրացվում են ժամերի քանակն ու հաշվարկված գումարը: Ժամերի քանակը խմբագրելիս հաշվարկվում է միայն հաշվարկված գումար դաշտը, իսկ հաշվարկված գումար դաշտը խմբագրելիս մյուս դաշտերը փոփոխման չեն ենթարկվում:

Հաստատել հավելում/պահումը փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար: