Ավտոհավելում/պահում

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Ավտոհավելում/պահում

Previous pageReturn to chapter overviewNext page

Ավտոհավելում/պահում փաստաթուղթը հնարավորություն է տալիս որևէ աշխատակցի կամ ստորաբաժանման աշխատակիցների համար հաստատել ոչ տաբելային հավելում/պահում: Այս փաստաթուղթը նախատեսված է աշխատակիցների համար  մեկ անգամյա կամ միանվագ հավելում/պահում հաստատելու համար: Յուրաքանչյուր աշխատակցի համար ոչ տաբելային հավելում/պահումի գումարն ավտոմատ հաշվարկվում է Գումար դաշտի արժեքին գումարելով Հավելում/պահում, Տոկոս և Հաստատված գումարներից դաշտերի միջոցով հաշվարկվող գումարը: Այդ գումարները միաժամանակ չեն կարող զրո լինել:

Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

Salary.Documents.AutoFeesHolds

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Ավտոհավելում/պահում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Ոչ տաբելային հավելում/պահում

Լրացվում է այն հավելում/պահումի կոդը, ըստ որի պետք է հաստատվի հաշվարկվող գումարը։

Գումար

Այս դաշտում նշվում է յուրաքանչյուր աշխատակցին միանվագ տրվող հաստատուն գումար:

Հավելում/պահում

Լրացվում է նախօրոք սահմանված Հավելում/պահումի կոդը։

Տոկոս

Լրացվում է Հավելում/պահումի գումարային արժեքից հաշվարկվող տոկոսի չափը։

Հաստատված գումարից(ներից)

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Հավելում/պահում, Տոկոս և Հաստատված գումարից(ներից) դաշտերի միջոցով յուրաքանչյուր աշխատակցի համար որոշվում է ելքային գումարը: Այդ ելքային գումարի նշված տոկոսն էլ հաշվարկվում է որպես ոչ տաբելային հավելում/պահումի հաստատվող գումարի մաս:

Այս հայտանիշը նշված չլինելու դեպքում յուրաքանչյուր աշխատակցի համար որպես ելքային գումար համակարգը վերցնում է համապատասխան Հավելում/պահումի նախօրոք սահմանված գումարը:

Հայտանիշը նշված լինելու դեպքում, յուրաքանչյուր աշխատակցի համար որպես ելքային գումար համակարգը վերցնում է տվյալ հաշվարկային ամսում համապատասխան Հավելում/պահումով հաստատված բոլոր գումարները։

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են այն աշխատակիցները, որոնց համար նշանակված է տվյալ ավտոհավելումը կամ պահումը: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.

 

Սյուն

Նշանակություն

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անվանում

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

Հաշվարկված գումար

Լրացվում է աշխատակցին հաշվարկված գումարը:

 

Ավտոհավելում/պահում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար: