Աշխատանք փաստաթղթերի հետ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Աշխատանք փաստաթղթերի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատվությունը համակարգ է մուտքագրվում փաստաթղթերի միջոցով: Փաստաթղթերն արտացոլվում են տարբեր մատյաններում և հաշվետվություններում:

Ստորև նկարագրված են փաստաթղթի ընդհանուր բաժինները.

 

Document

 

Արագ հասանելիության վահանակ: Պատուհանի վերևի մասում երևում են հաճախ օգտագործվող գործողությունները`

Հիշել (CTRL+S)

Հիշել և փակել (CTRL+ENTER)

Հիշել և նոր (CTRL+K)

Սևագիր

Դիտել

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն` այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

Այս վահանակը կարելի է ցուցադրել Ժապավենի վերևում կամ ներքևում` Բերել արագ հասանելիության վահանակը ներքևում/վերևում հրամանի միջոցով:

 

Ժապավեն: Ժապավենը, ինչպես գլխավոր պատուհանը, պարունակում է կոճակներ և էջեր, որոնք ակտիվ են կախված նրանից, թե օգտագործողը փաստաթղթում որտեղ է գտնվում  և ինչ գործողություն է կատարում:

 

Գլխավոր մաս: Այս հատվածում տեղադրված դաշտերը երևում են անկախ ընտրված էջից: Բոլոր փաստաթղթերում այս մասում են Ամսաթիվ, Փաստաթղթի համար դաշտերը: Նոր փաստաթղթին համակարգն ավտոմատ վերագրում է համար, որը մեկով ավելի է նախորդ գրանցված փաստաթղթի համարից: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: Որպես փաստաթղթի ամսաթիվ առաջարկվում է Ժապավենում տեղադրված Ընթացիկ ամսաթիվ դաշտի արժեքը:

 

Էջեր: Փաստաթղթի պատուհանը կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի էջերից: Տեղեկատվությունն ըստ բովանդակության լրացվում է առանձնացված էջերում: Տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան էջը:

 

Գործառնություններ: Գործառնություններում տրվում են հաշվապահական ձևակերպումները: Այս բաժինը կարող է ցուցադրվել ընդհանուր էջի ներքևում կամ որպես առանձին էջ: