Օրվա հերթական համարի խմբագրում

Ուղղորդիչ:  Աշխատանք փաստաթղթերի հետ >

Օրվա հերթական համարի խմբագրում

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթղթի օրվա հերթական համարն օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Օրվա ընթացքում փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով:

Օրվա հերթական համարը խմբագրելու համար փաստաթուղթը պետք է լինի սևագիր վիճակում:

Սևագիր փաստաթղթի կոնտեքստային ցանկից կանչելով Փոխել օրվա հերթական համարը հրամանը` բացվում է դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ տեսքը.

 

Document.Edit.OrderNumber

 

 

Դաշտ

Նշանակություն

Ընթացիկ փաստաթուղթը

Նշվում է խմբագրվող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն` օրվա հերթական համարը, փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը և գումարը:

Նոր հերթական համար (ա/թ ../../..)

Նոր հերթական համարը: Document.Edit.OrderNumber.Previous և Document.Edit.OrderNumber.Next կոճակների միջոցով կարելի է տեղափոխել մեկ փաստաթուղթ առաջ կամ հետ: Document.Edit.OrderNumber.start և Document.Edit.OrderNumber.End կոճակների միջոցով փաստաթուղթը տեղափոխվում է օրվա սկիզբ կամ օրվա վերջ:

Նախորդ փաստաթուղթը

Նշվում է նոր հերթական համարին նախորդող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն` օրվա հերթական համարը, փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը և գումարը:

Հաջորդ փաստաթուղթը

Նշվում է  նոր հերթական համարին հաջորդող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն` օրվա հերթական համարը, փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը և գումարը: