Պլանավորվող տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ >

Պլանավորվող տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Պլանավորվող տարբերակ 7.3.11

 

Հաշվապահություն

Գործընկերների շրջանառություն մատյանում ավելացվելու է Գործընկերոջ կարգավիճակ սյունը:

Ստացված հաշիվների մատյանից խմբային Ստացված ծառայություն փաստաթղթեր ստեղծելիս ավելացվելու է Սերիա-համարը փաստաթղթի համարին վերագրելու հնարավորություն:

 

7.3.11.2

 

Ավելացվել է Ծառայություններ տեղեկատուի թարմացման ֆայլ` ServicesUpdate.xlsm:

 

Աշխատանքային միջավայր

Կարգավիճակի վահանակում ավելացվելու է նշան, որը ցույց է տալիս, որ Տվյալների պահոցը միացված է Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) հետ:

7.3.11.1

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Վեբ սերվիսում Վճարման հանձնարարագիր փաստաթղթերի բեռնման ֆունկցիայի` LoadPayOrder մեջ ավելացվել է ԻնտերնետԲանկ համակարգ արտահանված լինելու հայտանիշ:

 

Լուծված խնդիրներ

Ստացված հաշվի հիման վրա ՀՄ-ի ձեռքբերում կամ ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթեր ստեղծելիս կլորացումների հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) նոր տարբերակով ստացված հաշիվներ ներմուծելիս Ստացված հաշիվների մատյանոմ գումար դաշտի սխալ ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) նոր տարբերակով ներմուծված ստացված հաշիվների հիման վրա փաստաթուղթ ստեղծելիս ԱԱՀ-ի հաշվարկի ձևի սխալ լրացման կարգավորում:

Արտարժույթի փոխարկում փաստաթղթում Դրույթներում նշված Արտարժույթի փոխարկման տարանցիկ հաշիվ դաշտում նշված հաշվի ժառանգման հետ կապված խնդրի կարգավորում:

Անալիտիկ կուտակիչ խմբերով գործառնությունների գրանցման հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք(Մանրածախ) փաստաթղթում կանխավճարի և գնորդի հաշիվների լրացման հետ կապված բերվող սխալի հաղորդագրության ուղղում:

Փոխանցման հաշվի հիման վրա Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթ ստեղծելիս ծառայության դեպքում հասույթի հաշվի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Ընդհանրացված փաստաթղթերի մատյանից Պահեստի մուտքի օրդեր, ՀՄ ձեռքբերում և ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի հիման վրա Վճարման հանձնարարագրեր ստեղծելիս գումար դաշտի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթ ստեղծելիս առաջարկվող հաղորդագրության ուղղում` կապված կանխավճարի հաշվի հետ:

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագիր ստեղծելիս Վճարման նպատակ դաշտի հետ կապված խնդրի կարգավորում:

Արխիվացման ընթացքում առաջացող խնդրի կարգավորում կապված Վճարման հանձնարարագիր, Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի ձևակերպման ամսաթվի հետ:

Աշխատանքային օրացույցի հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառքի փաստաթղթերը ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծելիս առաջարկվող սխալի հաղորդագրության շտկում` կապված Ստացված կանխավճարի հաշվի հետ:

Վաճառք(Կտրոն) փաստաթղթերը ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծելիս Գնորդի ներմուծման եղանակը 1.Վերագրել XML Ֆայլում նշված կոդը ընտրելիս տվյալների լրացման հետ կապված խնդրի կարգավարում:

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթում աշխատակցի ստորաբաժանման փոփոխման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաստատել հավելում/պահումը փաստաթղթերը WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված ծրագրում թվերի վերահաշվարկի հետ:

Արձակուրդային հաշվարկ կատարելիս Միջին աշխատավարձում աշխատակցի ընդունման ամիսը որպես ոչ լրիվ ամիս չներառելու հետ կապված խնդրի կարգավորում:

Excel-ի ներմուծման ֆայլերում Աշխատանքի սկիզբ տալիս կապի հաստատման խնդրի կարգավորում` կապված հիբրիդ տարբերակի հետ:

Excel-ում հաշվետվությունների ձևավորման համար նախատաեսված MTGroupRemCount(MTGroups, [RemDate], [Storages])  բանաձևի կարգավորում` կապված ՆԱ մի քանի խումբ նշելու հետ:

Ամպային տարբերակում օգտագործողի ներքին համարը խմբագրված լինելու դեպքում ՀԴՄ օպերատոր և օպերատորի գաղտնաբառ դաշտերը հիշելու հետ կապված խնդրի կարգավորում: