Տպման ձևը XLS կամ XLSX ֆորմատով արտահանելիս կարելի է կարգավորել հետևյալ դրույթները.
Դաշտ |
Նշանակություն |
Export mode |
Ընտրվում է արտահանման եղանակներից մեկը: Single file - արտահանվում է որպես մեկ ֆայլ, առանց բաժանման Excel-ի թերթերի: Single file page-by-page - արտահանվում է որպես մեկ ֆայլ և յուրաքանչյուր էջ ցուցադրվում է առանձին թերթում: Այս ռեժիմում Page range դաշտը կարելի խմբարգրել: Different files - յուրաքանչյուր էջ արտահանվում է որպես մեկ ֆայլ: Այս ռեժիմում Page range դաշտը կարելի խմբարգրել: |
Page range |
Նշվում են արտահանման ենթակա էջերը: Էջերի համարները բաժանվում են ստորակետով (օր.` 1,3,5), միջակայքը նշվում է գծիկով (օր.` 3-5): |
Sheet name |
Խմբագրվում է Excel-ի թերթի անունը: |
Text export mode |
Ընտրել Value, երբ անհրաժեշտ է, որ արտահանված տվյալները փոխարկվեն Excel-ի ձևաչափերի (ամսաթիվ, թիվը, տոկոս, կոտորակ, տեքստ և այլն): Text ընտրելիս, տվյալները կարտահանվեն որպես սովորական տեքստ: |
Show grid lines |
Նշվում է, երբ անհրաժեշտ է, որ արտահանված ֆայլում ցուցադրվեն թերթի ցանցագծերը: |
Export hyperlinks |
Նշվում է, երբ անհրաժեշտ է, որ արտահանվեն հղումները: |
Raw data mode |
Նշվում է, երբ անհրաժեշտ է, որ տվյալներն արտահանվեն որպես սովորական տեքստ: Արտահանելիս չեն պահպանվում գույնները, տառատեսակները և տառաչափերը, չեն արտահանվում պատկերները և դիագրամները: |