Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ

Return to chapter overview

b2b.armsoft-ը արդյունավետ առցանց համագործակցության հարթակ է բոլոր բիզնեսների համար։  

b2b.armsoft հարթակի հնարավորությունները բաժանված են 3 խմբի.

 

Տեղեկատվական ծառայություններ,

Տվյալների էլեկտրոնային փոխանակում,

Մատակարար-պատվիրող հարաբերություններ:

 

Տեղեկատվական ծառայություններից է ՀՀ և Արցախի կազմակերպությունների տեղեկատուն: Տեղեկատուի օգնությամբ կարելի է ՀԾ համակարգերից հեշտությամբ ստանալ ինչպես նոր, այնպես էլ գործող գործընկերների վերաբերյալ մի շարք տվյալներ: Այդ տվյալներն արդիական պահպանելու համար կարևոր է պարբերաբար թարմացնել գրանցումները: ՀԾ-Առևտուր 7 համակարգի օգտագործողներին հնարավորություն է տրված b2b.armsoft հարթակում ավտոմատ թարմացնել սեփական կազմակերպության տվյալները և այլ օգտագործողներին հնարավորություն տրամադրել օգտվել ճշգրիտ տվյալներից:  Դրույթների Կազմակերպություն էջում փոփոխություններ կատարելիս թարմացված տվյալները կարելի է ուղարկել b2b.armsoft հարթակ: Ուղարկվում են հետևյալ տվյալները.
 

- Կազմակերպության անվանում, ՀՎՀՀ,

- Իրավաբանական հասցե, Գործունեության հասցե, հասցեի կոորդինատներ, էլ. հասցե,

- Ղեկավարի անուն և պաշտոն, Գլխ. հաշվապահի անուն և պաշտոն:

6.1.1.10