Այս հաշվետվությունը նախատեսված է պահեստի մուտքի օրդերներների և ստացված ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Փաստաթղթի տեսակ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտին կից ընտրման ցուցակից կարելի է ընտրել Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ), Ստացված ծառայություններ տեսակները: |
Մատակարար |
Լրացվում է մատակարարը, ում կողմից ստացվել են ապրանքները կամ ծառայությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր մատակարարների: |
Ապրանք կամ ծառայություն |
Լրացվում է ապրանքի կամ ծառայության կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր ծառայությունների: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։ |
Հաշվետվության ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները: