Ստացված հաշիվների ներմուծում

Ուղղորդիչ:  Գնումներ > Գործողություններ >

Ստացված հաշիվների ներմուծում

Previous pageReturn to chapter overviewNext page

Ստացված հաշիվների ներմուծում հրամանի միջոցով կատարվում է էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվների ներմուծում ՀԾ-Առևտուր 7 համակարգ` հետագա մշակման նպատակով:

Այս հրամանով բացվում է պատուհան, որտեղ Ներմուծել դաշտում 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակովնշելու և ժամանակահատված լրացնելու դեպքում ստացված հաշիվները անմիջապես e-invoicing համակարգից կներմուծվեն ծրագիր: 2. e-Invoicing (ուղիղ կապ) նշվում է e-invoicing համակարգի  նախկին տարբերակի կիրառման դեպքում: 3. e-Invoicing (XML ֆայլ) նշելու դեպքում անհրաժեշտ է Ներմուծվող ֆայլի ընտրություն դաշտում նշել e-invoicing համակարգից արտահանված XML ֆորմատով ֆայլը կամ մատակարար կազմակերպության կողմից էլ. փոստով ուղարկված XML ֆորմատով ֆայլը: 

Ներմուծված հարկային հաշիվների հետագա մշակումը կատարվում է ստացված հաշիվների մատյանում: