Տպել ՀԴՄ հաշվետվություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Գործողություններ >

Տպել ՀԴՄ հաշվետվություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Տպել ՀԴՄ հաշվետվություն գործողության միջոցով համակարգից հրաման է ուղարկվում համակարգին համակցված ՀԴՄ սարքին X կամ Z հաշվետվություն տպելու մասին:

Գործողությունը կատարելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

 

PrintERCReport

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Նշվում է ժամանակահատվածը, որի համար պետք է տպվի հաշվետվությունը:

Դրամարկղ

Լրացվում է դրամարկղը, որի համար անհրաժեշտ է ձևավորել հաշվետվությունը:

Բաժին

Նշվում է ՀԴՄ բաժնի համարը, որի համար անհրաժեշտ է ձևավորել հաշվետվությունը: Դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը կտպվի բոլոր բաժինների համար:

ՀԴՄ օպերատոր

Նշվում է ՀԴՄ օպերատորի համարը:

Գործարք

Նշվում է գումարի վճարման եղանակը Կանխիկ, Անկանխիկ: Դաշտը դատարկ լինելու դեպքում  հաշվետվությունը կտպվի բոլոր տեսակի գործարքները:

Հաշվետվություն

Ընտրվում է ՀԴՄ հաշվետվության ձևը X կամ Z: