Այլ կոճակի Կանխավճարի վերադարձի ՀԴՄԿ հրամանը նախատեսված է Վաճառք(POS) պատուհանից Կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն տպելու համար: Այս հրամանն ակտիվ է, եթե Օգտագործողի Լրացուցիչ դրույթների և իրավասությունների Վաճառակետ(POS) էջում դրված է «Թույլ տալ կանխավճարի ստացման և վերադարձի ՀԴՄԿ-ի գրանցում» դրոշակը:

Կանխավճարի վերադարձի ՀԴՄԿ հրամանով բացվող պատուհանում անհրաժեշտ է նշել վերադարձվող կանխավճարի ՀԴՄ կտրոնի համարը, անհրաժեշտության դեպքում անցկացնել գնորդի քարտը և տպել կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն: Այս գործողությունից հետո համակարգում ավելանում Է Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթ:
