Կանխիկի ելք

Ուղղորդիչ:  Վաճառակետ (POS) > Փաստաթղթեր > Այլ >

Կանխիկի ելք

Previous pageReturn to chapter overviewNext page

Այլ կոճակի Կանխիկի ելք հրամանը նախատեսված է Վաճառք(POS) պատուհանի միջոցով դրամարկղից կանխիկ գումարի ելքագրման համար: Այս հրամանն ակտիվ է, եթե Օգտագործողի Լրացուցիչ դրույթների և իրավասությունների Վաճառակետ(POS) էջում դրված է «Թույլ տալ կանխիկի մուտք և ելք» դրոշակը:

 

POS_Sale_Other_Cashout

 

Կանխիկի ելք հրամանով բացվող պատուհանում անհրաժեշտ է նշել ելքագրվող գումարի չափը, այնուհետև կամ տպել կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն, կամ պարզապես գրանցել Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթ: Եթե Օգտագործողի Լրացուցիչ դրույթների և իրավասությունների Վաճառակետ(POS) էջում նշված է Տարանցիկ դրամարկղ, այս հրամանով կանխիկի ելքը կստեղծվի Տարանցիկ դրամարկղի համար:

 

POS_Sale_Other_Cashout1