ՀԾ-Առևտուր համակարգի ցուցադրական տարբերակի տեղադրում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

ՀԾ-Առևտուր համակարգի ցուցադրական տարբերակի տեղադրում

Return to chapter overview

ՀԾ-Առևտուր համակարգի ցուցադրական տարբերակը տեղադրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:

1.Մուտք գործեք armsoft.am կայք և Բեռնումներ → Ցուցադրական տարբերակներ բաժնից բեռնեք ՀԾ-Առևտուր 9 ֆայլը:

Demo_1

 

2.Բեռնումն ավարտվելուց հետո աշխատեցրեք ֆայլը և սեղմեք Next կոճակը։

 

Demo_2

 

3.Եթե նախատեսում եք իրականացնել Excel-ով ներմուծումներ, ակտիվացրեք Register Excel Add-in դրոշակը։

Այնուհետև սեղմեք Next, ապա՝ Install։

 

Demo_3

 

Demo_4

 

4.Եթե հայտնվի հաստատման հաղորդագրություն, ընտրեք Այո (Yes)։

 

Demo_16

 

5.Տեղադրման գործընթացի ավարտից հետո հայտնվող պատուհանում սեղմեք Finish կոճակը։

 

Demo_5

 

Տեղադրումից հետո ծրագրի նշանը կհայտնվի էկրանին։

 

6.Ծրագիրն առաջին անգամ բացելիս հնարավոր է հայտնվի .NET-ի տեղադրման անհրաժեշտության մասին հաղորդագրություն։ Այդ դեպքում ընտրեք Download it now հրամանը։

 

Demo_21

 

7.Բեռնումից հետո աշխատեցրեք ֆայլը, սեղմեք Run, ապա՝ Install։

 

Demo_8

 

Demo_12

 

8.Եթե հայտնվի հաստատման հաղորդագրություն, ընտրեք Այո (Yes)։

 

Demo_10

 

9.Տեղադրման ավարտից հետո սեղմեք Close։

 

Demo_11

 

Այժմ կարող եք էկրանից բացել համակարգը։

 

10.Առաջին մուտքի ժամանակ բացվում է Մուտքի պատուհանը։ Ամպային օգտագործող ավելացնելու համար անհրաժեշտ է գրանցվել․ սեղմեք Գրանցվել կոճակը։

 

Demo_20

 

11.Էլ. հասցե դաշտում նշեք օգտագործողի էլեկտրոնային հասցեն և սեղմեք Ուղարկել հաստատման կոդը (Send verification code)։

Demo_14

12.Նշված էլ. հասցեին կուղարկվի նամակ՝ հաստատման կոդով։ Այդ կոդը մուտքագրեք Ստուգման կոդ (Verification Code) դաշտում և սեղմեք Հաստատել կոդը (Verify code)։

Demo_15

Demo_17

13.Նոր գաղտնաբառ դաշտում մուտքագրեք օգտագործողի համար գաղտնաբառ, կրկնեք այն և սեղմեք Գրանցվել։

Demo_18

14.Գրանցման ավարտից հետո կբացվի Աշխատանքի սկիզբ պատուհանը, որտեղ Օգտագործող դաշտում Օգտագործողի տվյալներն ավտոմատ լրացված կլինեն: Սեղմեք Կատարել կոճակը, ապա հայտնվող պատուհանում ընտրեք Այո:

Demo_19

Տվյալների բեռնումից հետո համակարգը պատրաստ է օգտագործման, և կարող եք սկսել աշխատանքը։