Հաշվարկվող սյուների հետ աշխատանքի նկարագրություն

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Հաշվարկվող սյուների հետ աշխատանքի նկարագրություն

Return to chapter overview

Հաշվարկվող սյունը նոր սյուն է, որի արժեքները որոշվում են բանաձևի միջոցով` ցուցակի այլ սյուների տվյալների հիման վրա: Հաշվարկվող սյուներ կարելի է ավելացնել տեղեկատուների ցանկերում, մատյաններում և հաշվետվություններում:

Հաշվարկվող սյուներ հրամանը գտնվում է Տվյալներ ներդիրում:

 

CalculatedColumns1

 

Համակարգում հնարավոր է ստեղծել հետևյալ տիպերի հաշվարկվող սյուներ. Տեքստային, Թվային, Բույլան (այո/ոչ), Ամսաթվային և Ամսաթվային (Ժամով):

 

CalculatedColumns2

 

Թվային տիպի սյուների համար կարելի է նաև սահմանել թվի ճշտությունը:

 

CalculatedColumns3

 

Բանաձև կոճակին սեղմելիս բացվում է Բանաձևի նկարագրման պատուհանը, որտեղ հասանելի են հաշվետվության սյուները, ամսաթվային, տրամաբանական, մաթեմատիկական և տեքստային ֆունկցիաները: Դրանց միջոցով կարելի է նկարագրել հաշվարկվող սյան բանաձևերը:

 

CalculatedColumns4

 

Ստորև ներկայացված է ամսաթվային տիպի բանաձևի օրինակ.

 

CalculatedColumns6

 

Բանաձևերը նկարագրելուց հետո ստեղծված հաշվարկվող սյուներն ավտոմատ ավելանում են հաշվետվության սյուների վերջում։