Հեռահար սպասարկում: Ինչպե՞ս կազմակերպել միացումը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Հեռահար սպասարկում: Ինչպե՞ս կազմակերպել միացումը

Return to chapter overview

ՀԾ-Առևտուր համակարգում ստեղծված է Armsoft Remote Support և AnyDesk ծրագրերի օգնությամբ հեռահար սպասարկում ստանալու հնարավորություն: Ծրագրերը թույլ են տալիս Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետին ինտերնետի միջոցով միանալ պատվիրատուի համակարգչին և լուծել համակարգի շահագործման հետ կապված խնդիրը:

Որպեսզի Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետը կարողանա միանալ Ձեր համակարգչին, անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.   Օգնություն ցանկից ընտրել Հեռահար սպասարկումներից որևէ մեկը, օրինակ՝ Armsoft Remote Support

 

KBArticles.ASRemoteSupport

 

2.Սպասել, մինչև էկրանին հայտնվի Armsoft Remote Support ծրագրի պատուհանը և լրացվեն Your ID և Password դաշտերի արժեքները      

ASRemote SupportMarked

 

3.Your ID և Password դաշտերի արժեքները հաղորդել սպասարկող մասնագետին

4.Ձեր համակարգչին միանալուն պես, Էկրանի ներքևի աջ անկյունում կառաջանա հետևյալ պատուհանը.

 

RemoteSupport

 

Armsoft Remote Support ծրագրի մասին

   Armsoft Remote Support ծրագրը հանդիսանում է TeamViewer 15 ծրագրի կլիենտական մասը: TeamViewer  ծրագրի առավելություններն են`

1.     Հեռահար սպասարկում առանց ծրագրի տեղադրման

2.     Աշխատանքի հեշտություն

3.     Firewall-ների հետ աշխատանքի հարմարավետություն: Կարիք չկա կատարել լրացուցիչ աշխատանքներ համակարգչի հասանելիությունն ապահովելու համար: Անհրաժեշտ է միայն ունենալ ինտերնետ

4.     Տվյալների գաղտնագրված տեղափոխություն: TeamViewer-ը ներառում է տվյալների ամբողջական գաղտնագրում հիմնված RSA, AES(256 Bit) ստանդարտների վրա

5.     Տեղափոխվող պատկերի որակի օպտիմիզացում` կախված ինտերնետի արագությունից

6.     Ֆայլերի տեղափոխության հնարավորություն

7.     Սպասարկողի և պատվիրատուի միջև հաղորդակցվելու հնարավորություն (հաղորդագրություններ (chat), աուդիո-վիդեո կապ)

 

 

AnyDesk

1.     Ծրագիրն ակտիվացնելու դեպքում էկրանին հայտնվում է պատուհան, որտեղ գեներացված This Desk դաշտի արժեքն անհարժեշտ է հաղորդել սպասարկող մասնագետին․

 

AnyDeskRemote

 

2․    Հեռահար միանալու թույլատվության հայտը ստանալուց հետո անհրաժեշտ է ընդունել այն սեղմելով Accept կոճակը

 

AnyDeskRemoteAccept