Ծրագրի տարբերակի թարմացման համար նախ անհրաժեշտ է ստուգել SysCon ծրագրի առկայությունը հետևյալ ճանապարհով՝ C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon։
Եթե SysCon.exe-ն համակարգչում տեղադրված չէ, այն կարելի է բեռնել հետևյալ քայլերով` Download.armsoft.am -> Downloads -> SysCon -> Download .

SysCon.exe-ն տեղադրելու համար պետք է կատարել ստորև ներկայացված քայլերը.
•Աշխատեցնել ֆայլը և հայտնված պատուհանում սեղմել Next.

•Այս պատուհանում նշվում է ծրագրի տեղադրման ճանապարհը: Անհրաժեշտ է սեղմել Next.

• Սեղմել Install.

•Տեղադրվելուց հետո սեղմել Finish.

Ծրագիրը տեղադրվում է C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon ճանապարհով՝ SysCon.exe անվանումով։ Գործարկելուց հետո անհրաժեշտ է ավելացնել ՀԾ-Առևտուր ծրագիրը։

Անհրաժեշտ է ընտրել ՀԾ-Առևտուր ծրագրի թղթապանակը:

Ծրագրի թղթապանակը ավելացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Փոխել տարբերակը և Տարբերակ դաշտի ընտրման ցուցակից ընտրել համապատասխան տարբերակը.

Երբ բեռնումը 100%-ով իրականացվի, անհրաժեշտ է սեղմել Տեղադրել.

Թարմացումը հաջողությամբ իրականացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Close և փակել SysCon ծրագիրը։
