Հաշվետվության տեսքեր
Հաշվետվության տեսքեր մատյանում արտացոլվում են հաշվետվությունների հիշված տեսքերն ըստ օգտագործողների։
Սյուն |
Նշանակություն |
Դիտելու ձև |
Հաշվետվությունների ներքին ծրագրային անվանումները: |
Դիտելու ձևի անվանում |
Հաշվետվությունների անվանումները: |
Հաշվետվության տեսքի անվանում |
Հաշվետվության տեսքի անվանումը, որը նշվել է տեսքն ավելացնելիս: Այն կարելի է խմբագրել: |
Օգտագործող |
Այս սյունում երևում է, թե տվյալ հաշվետվության տեսքը որ օգտագործողի համար է սահմանված: |
Մատյանի ընթացիկ տողի հաշվետվության տեսքին վերաբերվող գործողություններն են.
•Խմբագրել. կարելի է խմբագրել հաշվետվության տեսքի անվանումը,
•Հեռացնել. կարելի է հեռացնել ընթացիկ տողի հաշվետվության տեսքը,
•Պատճենել. կարելի է պատճենել ընթացիկ տողի հաշվետվության տեսքը և ավելացնել տվյալ տեսքը նոր օգտագործողի համար: