Ֆայլի արտահանում
Տպման ձևն արտահանելու և ֆայլը սկավառակում պահելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•կտտացնել գործիքների վահանակում գտնվող Export Document...
կոճակը,
•File ցանկից ընտրել Export Document... հրամանը:
Ընտրել ցուցակից արտահանման ֆորմատը:

Հաջորդ պատուհանում կարելի է կարգավորել ընտրված ֆորմատով արտահանման դրույթները:

Կարգավորումը հաստատելուց հետո հայտնվում է Save As դիալոգ պատուհանը, որը թույլ է տալիս խմբագրել ֆայլի անունը և ընտրել արտահանման թղթապանակը:
Ֆայլը պահելուց հետո հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը: Սեղմեք Yes, եթե ցանկանում եք դիտել արտահանված ֆայլը:

Արտահանված ֆայլը ուղարկել էլ. փոստով
Տպման ձևն արտահանելու և էլ. փոստով ուղարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•կտտացնել գործիքների վահանակում գտնվող Send via E-Mail...
կոճակը,
•File ցանկից ընտրել Send via E-Mail... հրամանը:
Ընտրել ցուցակից արտահանման ֆորմատը:

Հաջորդ պատուհանում կարելի է կարգավորել ընտրված ֆորմատով արտահանման դրույթները:

Կարգավորումը հաստատելուց հետո հայտնվում է Save As դիալոգ պատուհանը, որը թույլ է տալիս խմբագրել ֆայլի անունը և ընտրել արտահանման թղթապանակը:
Պահելուց հետո ֆայլը կցվում է նոր էլ. նամակին` ստեղծված լռությամբ աշխատող փոստային ծրագրի կողմից (օրինակ` Microsoft Outlook):