Դասավորություն

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Դասավորություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Ցուցակի տողերը դասավորելու համար պետք է կտտացնել համապատասխան սյան վերնագրի վրա: Կրկնակի կտտոցով փոխվում է դասավորության կարգը, որը նշվում է սյան վերնագրի աջ մասում: Սլաք վերև(UI.Grid.Sort button) և Սլաք ներքև(UI.Grid.Sort button1նշանները ցույց են տալիս դասավորության կարգը` աճման և նվազման:

 
UI.Grid.Sort1

 

Միաժամանակ մի քանի սյուն դասավորելու համար անհրաժեշտ է.

սեղմած պահել SHIFT ստեղնը և կտտացնել համապատասխան սյուների վերնագրերի վրա,

կատարել աջ կտտոց համապատասխան սյան վերնագրի վրա և ընտրել Դասավորել աճման կարգով/Դասավորել նվազման կարգով հրամանը:

 

UI.Grid.Sort2

 

Դասավորությունը մաքրելու համար անհրաժեշտ է.

սեղմած պահել CTRL ստեղնը և կտտացնել դասավորված սյան վերնագրի վրա,

կատարել աջ կտտոց դասավորված սյան վերնագրի վրա և ընտրել Մաքրել դասավորվածությունը հրամանը: 

 

UI.Grid.Sort3

 

Ամբողջ դասավորությունը մաքրելու համար սեղմել Ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնի Մաքրել դասավորվածությունը կոճակը:

 

UI.Grid.Sort4

 

Համապատասխան սյունը Դասավորել աճման կարգով/Դասավորել նվազման կարգով կամ Մաքրել դասավորվածությունը կարելի է նաև սեղմել CTRL ստեղնը և սյան հերթական համարի թվային ստեղնը: