Ընտրել և թարմացնել տողերը
Ցուցակի տողերի ընտրություն
Ցուցակի տողերը նշելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Միացրեք ձախ կողմում գտնվող դրոշակը,
•Սեղմեք Space կամ Insert ստեղնը: Տողը կնշվի և հաջորդ տողը կդառնա ընթացիկ:
Նշված տողերը գունափոխվում են:
Ցուցակի տողերի նշումը հանելու համար` հանեք նշված տողի ձախ կողմում գտնվող դրոշակը կամ սեղմեք Space կամ Insert ստեղնը:
Ցուցակի բոլոր տողերը նշելու համար պետք է սեղմել Պլյուս (+) ստեղնը, նշումը հանելու համար` Մինուս (-) ստեղնը: Տողերի հակառակ նշումը կատարվում է Աստղանիշ (*) ստեղնով:
Ցուցակի տողերի թարմացում
Աշխատանքի ընթացքում կարող է առաջանալ իրավիճակ, երբ ցուցակը պարունակում են հին տվյալներ: Դա տեղի է ունենում, երբ դուք աշխատում եք նույն ցուցակի հետ տարբեր պատուհաններից կամ տարբեր օգտագործողներ խմբարում են նույն ցուցակը:
Ցուցակի տողերը թարմացնելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Թարմացնել կոճակը կամ CTRL+R ստեղների համադրությունը:
Թարմացման ընթացքում ցուցադրվում է պատուհան, որը պարունակում կատարման ընթացքի պատկերը և Ընդհատել կոճակը: Ընդհատել կոճակը սեղմելիս ցուցակում կներառվեն արդյունքի ոչ բոլոր տողերը:
Նշում |
Թարմացումից չեն փոխվում ցուցակի տողերի սկզբնական դասավորությունը և ֆիլտրերը: |