Պարամետրեր
Պարամետրերի մուտքագրում
Որոշ ցուցակներում թույլ է տրվում կարգավորել ցուցադրվող տեղեկությունը պարամետրերի միջոցով: Մինչև ցուցակը ցուցադրելը գալիս է դիալոգ պատուհան, որում մուտքագրվում են պարամետրերի արժեքները:
Որպես օրինակ դիտարկենք փաստաթղթերի մատյանը: Դիալոգ պատուհանում թույլատրվում է ընտրել ժամանակահատվածը, փաստաթղթերի տեսակը, վիճակը և գործընկերոջը: Կախված ընտրված արժեքներից ցուցակում կներառվեն համապատասխան փաստաթղթերը:
Ցուցակի պարամետրերը խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Փոխել պարամետրերը կոճակը կամ CTRL+G ստեղների համադրությունը:
Դիալոգ պատուհանում պարամետրերի փոփոխությունը հաստատելու համար սեղմեք Կատարել կոճակը:
Պարամետրերի ցուցադրում
Պարամետրերը ցուցադրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Տեսք խմբի Դիտել պարամետրերը կոճակը:
Կոճակը սեղմելիս պատուհանի ներքևում կցուցադրվի պարամետրերի բաժինը:
Բաժինը փակելու համար կրկին սեղմեք Դիտել պարամետրերը կոճակը կամ վերևի աջ անկյունում գտնվող խաչը:
Պարամետրերը տպելու կարգավորում
Ցուցակի տպման ձևում պարամետրերը ներառելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպելու դրույթներ կոճակը և ընտրել Տպել միշտ կամ Տպել եթե երևում են տաբերակներից մեկը:
Տպել միշտ կետը նշելիս պարամետրերը կներառվեն տպման ձևում, անկախ ցուցակում պարամետրերի ցուցադրումից:
Տպել եթե երևում են կետը նշելիս պարամետրերը կներառվեն տպման ձևում, երբ ցուցակում պարամետրերը ցուցադրվում են:
Տպման ձևում պարամետրերը ցուցադրվում են ցուցակից առաջ վերևի մասում: