Վաճառքների հաշվետվությունը նախատեսված է վաճառված Ապրանքների կամ Ծառայությունների ինքնարժեքի, հասույթի և ստացված շահույթի մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ձևավորելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվարկվում են նշված ժամանակահատվածի օրական, շաբաթական, ամսական կամ տարեկան մնացորդները: |
Դիագրամի տեսակ |
Ընտրվում է դիագրամի տեսակներից որևէ մեկը ( - սյունակաձև, - գծաձև): |
Տեսակ |
Ընտրվում է վաճառվող միավորի տեսակը` Ապրանք կամ Ծառայություն: |
Դիագրամն ըստ |
Ընտրելով. •օրական` դիագրամը կցուցադրվի ըստ օրերի: Այս տարբերակը ընտրելիս միջակայքը չի կարող մեծ լինել 31-ից •ամսական` դիագրամը կցուցադրվի ըստ ամիսների: Այս տարբերակը ընտրելիս միջակայքը չի կարող մեծ լինել 36-ից •ամսական` դիագրամը կցուցադրվի ըստ տարիների: |