Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվետվությունը նախատեսված է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշիվների մնացորդների մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար: Ներկայացվում են մնացորդները և դրանց հիման վրա կազմվում է գրաֆիկ: Այս հաշվետվությունը ձևավորելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվարկվում են նշված ժամանակահատվածի օրական, շաբաթական, ամսական կամ տարեկան մնացորդները: |
Դիագրամի տեսակ |
Ընտրվում է դիագրամի տեսակներից որևէ մեկը ( - սյունակաձև, - գծաձև): |
Դիագրամն ըստ |
Ընտրելով. •օրական` դիագրամը կցուցադրվի ըստ օրերի: Այս տարբերակը ընտրելիս միջակայքը չի կարող մեծ լինել 31-ից •ամսական` դիագրամը կցուցադրվի ըստ ամիսների: Այս տարբերակը ընտրելիս միջակայքը չի կարող մեծ լինել 36-ից •ամսական` դիագրամը կցուցադրվի ըստ ամիսների: |