Այս հաշվետվությունը նախատեսված է ստացված ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Մատակարար |
Լրացվում է մատակարարը, որի կողմից ստացվել են ծառայությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր մատակարարների: |
Ծառայություն |
Լրացվում է ծառայության կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր ծառայությունների: |
Հաշվետվությունն ունի հետևյալ տեսքը.
Հաշվետվության ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները: