Ստացված պատվերների ներմուծում հրամանի միջոցով ներմուծվում են պատվիրատուների ուղարկած պատվերները անմիջապես b2b.armsoft հարթակից կամ էլ. փոստով ուղարկված XML ֆայլի միջոցով:
Բացված դիալոգ պատուհանում ընտրվում է պատվերի ստացման Աղբյուրը.
1-b2b.armsoft հարթակ տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է լրացնել b2b.armsoft հարթակում մասնակցի Օգտագործողին և Գաղտնաբառը:
2-էլ. փոստ տարբերակն ընտրելու դեպքում բացվում է պատուհան, որտեղ անհրաժեշտ է նշել էլ. փոստով ստացված XML ֆորմատով ֆայլը: