Պահուստային պատճեններ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Պահուստային պատճեններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Պահուստային պատճենները նախատեսված են տվյալների պահոցի (ՏՊ) ընթացիկ վիճակը հիշելու համար, որպեսզի վթարային իրավիճակներում հնարավոր լինի վերականգնել աշխատունակ ՏՊ: 

Ցուցակից բացվում է կոնտեքստային ցանկ, որը բաղկացած է Ավելացնել, Հեռացնել, Վերականգնել, Հիշել որպես... և Ներմուծել ֆայլ հրամաններից:

ՏՊ-ի նոր պահուստային պատճեն ստեղծելու համար կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Ավելացնել հրամանը, որից հետո կարտապատկերվի Ստեղծել պահուստային պատճեն պատուհանը: Այստեղ պետք է ընտրել ՏՊ-ի անվանումը, որը պետք է պատճենել, և լրացնել մեկնաբանությունը:

ՏՊ-ն որևէ պատճենից վերականգնելու համար պետք է ցուցակի համապատասխան տողի կոնտեքստային ցանկից ընտրել Վերականգնել հրամանը: Պետք է հաշվի առնել, որ Ձեր տվյալները, որոնք պահվում են ընթացիկ պահոցում, կջնջվեն: Վերականգնման գործողության կատարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալների պահոցի հետ Ձեր միացումը մենաշնորհային է:

ՏՊ-ի որևէ պատճեն ջնջելու համար պետք է ցուցակի համապատասխան տողի կոնտեքստային ցանկից ընտրել Հեռացնել հրամանը:

Հիշել որպես... հրամանի միջոցով ՏՊ պահուստային պատճենը կարելի է տեղափոխել այլ գրադարան կամ այլ կրիչի վրա: Միևնույն պահուստային պատճենը տարբեր կրիչների վրա պահելը թույլ է տալիս պահպանել տվյալները նույնիսկ համակարգչի լրիվ շարքից դուրս գալու դեպքում:

Ներմուծել ֆայլ հրամանով կարելի է համակարգչում, ցանցում կամ արտաքին կրիչի վրա գտնվող ֆայլը տեղափոխել պահուստային պատճենների գրադարան:

 

Տես ավելին`

ՀԾ-Առևտուր 6 համակարգում պահուստային պատճենների ստեղծում, տեղափոխում և վերականգնում