Համակարգի թարմացում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Համակարգի թարմացում

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգի թարմացումների առկայությունը երևում է Ժապավենի աջ անկյունում.

 

Update_01

 

1.Համակարգը կարելի է թարմացնել սեղմելով Օգնություն ներդիրի Ստուգել թարմացումները կոճակը:

 

Update_02

 

2.Եթե ձեր ծրագրի տարբերակն ամենավերջինը չէ և կան թարմացումներ, կոճակը սեղմելուց հետո կբերի հետևյալ պատուհանը.

 

LatestVersion1

 

3. Այս պատուհանում հնարավոր է ծանոթանալ ծրագրի նոր հնարավորություններին ու փոփոխություններին: Ծրագրի վերջին տարբերակը ստանալու համար անհրաժեշտ է սեղմել Բեռնել կոճակը, որից հետո համակարգը կսկսի ավտոմատ բեռնումը։

 

LatestVersion2

 

4.Հաջորդիվ բացվող պատուհանում սեղմել Տեղադրել կոճակը, որից հետո ծրագիրն ավտոմատ կերպով կփակվի:

 

LatestVersion3

 

5.Բացվող պատուհանում կատարվող թարմացման ավարտից հետո ավտոմատ կբացվի ծրագրի՝ արդեն թարմացված տարբերակը։