Համակարգային

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Համակարգային

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգային էջի տեսքը հետևյալն է.

 

Options_System

 

Տրվում են համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ կարգավորումները․

 

Դաշտ

Նշանակություն

Աշխատանքային լեզու

Սահմանվում է համակարգի աշխատանքային լեզուն: Այն կարող է ընդունել հայերեն, անգլերեն և վրացերեն արժեքներ:

Քարտեզ

Սահմանվում է համակարգում առկա քարտեզով հաշվետվություններում երևացող քարտեզի տեսակը։

Արժույթ

Սահմանվում է համակարգի աշխատանքային արժույթը։ Այն կարող է ընդունել AMD-Հայկական դրամ, GEL-Վրացական լարի և USD-ԱՄՆ դոլար արժեքներ:

Գումարային արժեքների ստորակետից հետո նիշերի քանակ

Սահմանվում է փաստաթղթերում և թղթապանակներում Գին, Զեղչված գին և Գումար դաշտերի ստորակետից հետո երևացող նիշերի քանակը։

Պահանջել հաստատում պատուհանը փակելիս

Ստուգավանդակը նշված լինելու դեպքում նոր փաստաթղթեր կամ տեղեկատուներում նոր տողեր ստեղծելիս, ինչպես նաև գոյություն ունեցողները խմբագրելիս արտապատկերված պատուհանները փակելիս կպահանջվի հաստատում:

Մասնակցել հաճախորդների փորձի բարելավման ծրագրին

Ստուգավանդակը նշելու դեպքում Դուք կմասնակցեք բարելավման ծրագրին:

Բերել հաշվետվությունները էլեկտրոնային աղյուսակի տեսքով

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում առկա քաղվածքները կցուցադրվեն Էլեկտրոնային աղյուսակների տեսքով:

Արագ ֆիլտրման տողի հին եղանակ

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում հնարավոր է թղթապանակների և հաշվետվությունների ֆիլտրումը կատարել ըստ սյուների պարունակության։

 

Պահուստային պատճեններ բաժնում տրվում են պահուստային պատճենների ստեղծման և արտահանման համար անհրաժեշտ կարգավորումները․

 

Դաշտ

Նշանակություն

Ավտոմատ ստեղծել պահուստային պատճեն յուր. N օրը մեկ

Ստուգավանդակը նշելու դեպքում համակարգ մտնելիս ավտոմատ կստեղծվի պահուստային պատճեն, եթե վերջին պահուստային պատճենի գրանցումից անցել է նշված թվով օրեր:

Նշված օգտագործողների մուտքի ժամանակ

Հնարավոր է նշել այն օգտագործողներին, որոնց կողմից համակարգ մուտքի ժամանակ կստեղծվի պահուստային պատճեն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Լոկալ պատճենում: Պահուստային պատճեն ստեղծելիս ավտոմատ արտահանել նշված գրադարան

Ստուգավանդակը նշելու դեպքում Options.System.Browse կոճակով սերվեր համակարգչում կարելի է ընտրել ևս մեկ լոկալ գրադարան (Google Drive, Microsoft OneDrive, Yandex.Disk և այլն), որտեղ բացի հիմնական տեղից (C:\, D:\ դիսկերի MSSQL թղթապանակ) ավտոմատ կպահպանվեն ստեղծված պահուստային պատճենները: Կլիենտ համակարգիչներում նույնպես կարելի է նշել լոկալ գրադարան և այնտեղ ևս ավտոմատ կպահպանվեն ստեղծված պահուստային պատճենները:

Օնլայն պատճենում: Պահուստային պատճեն ստեղծելիս ավտոմատ արտահանել Dropbox

Ստուգավանդակը նշելու դեպքում ստեղծված պահուստային պատճենները ավտոմատ կարտահանվեն Dropbox: Միանալ Dropbox ամպային պահոցին կոճակով ընտրում ենք Dropbox-ի այն հաշիվը, որտեղ պահպանվելու են պահուստային պատճենները: Օնլայն պատճենման և Լոկալ պատճենման ստուգավանդակները միաժամանակ նշել հնարավոր չէ:

 

Հարցումների կատարման առավելագույն ժամանակ(վայրկյան) բաժնում սահմանվում է ծրագրում հարցումների կատարման առավելագույն ժամանակը՝ վայրկյաններով․

 

Դաշտ

Նշանակություն

Հաշվետվություններ

Այս դաշտում նշվում է, թե համակարգն առավելագույնը քանի վայրկյան կարող է աշխատել օգտագործողի կողմից կանչված հաշվետվությունը ձևավորելու համար: Եթե համակարգին չի հաջողվում սահմանված ժամանակի ընթացքում ձևավորել հաշվետվությունը, ապա հարցման կատարումը կդադարեցվի և կհայտնվի այդ մասին հաղորդագրություն:

Վեբ սերվիս

Սահմանվում է շարժական մասի հետ տվյալների փոխանակման հարցման առավելագույն տևողությունը։