Տպելու դրույթներ

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Տպելու դրույթներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տպելու դրույթներ էջի տեսքը հետևյալն է.

 

Options_PrintingOptions

 

Տպելու դրույթներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Թղթի ուղղվածությունը

Էջի ուղղվածությունը` երկայնքով կամ լայնքով:

Էջի սահմանները

Էջի լուսանցքների չափերը:

Տպել պարամետրերը

Տպել հաշվետվության պարամետրերը: Կարելի է ընտրել Տպել միշտ, Տպել, եթե երևում են կամ Չտպել հրամանները:

Տպել ֆիլտրման պայմանները

Ստուգավանդակը նշելով՝  ֆիլտր կիրառված լինելու դեպքում կտպվեն ֆիլտրման պայմանները:

Տպել ամսաթիվը

Միացվում կամ անջատվում է համակարգչի ընթացիկ ամսաթվի տպումը:

Տպել էջերի համարները

Միացվում կամ անջատվում է էջերի համարների տպումը:

Հաշվի առնել էջերի ընդհատումները

Էջերի ընդհատումները օգտագործվում են մեկ պատուհանում մեկից ավելի աղյուսակների դեպքում: Օրինակ` մեկ պատուհանում մեկից ավելի հաշիվների դեպքում յուրաքանչյուր հաշվի վերջում տեղադրվում է էջի ընդհատում: Տպելու ձևում այդ կետից սկսվում է հաջորդ էջը:

Տպել կազմակերպության անվանումը

Տպվող ձևում երևում է կազմակերպության անվանումը:

Տպել ՀԾ համակարգի անվանումը

Տպվող ձևում երևում է ՀԾ համակարգի անվանումը:

Բերել վանդակների եզրագծերը տպվող ձևում

Ցուցակների տպվող ձևերում բերվում են վանդակների եզրագծերը:

Տեղավորել մեկ էջի լայնքով

Ստուգավանդակը նշելու դեպքում տպվող ձևում տվյալները կտեղավորվեն մեկ էջի լայնքով: