Գլխավոր պատուհան

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Գլխավոր պատուհան

Previous pageReturn to chapter overviewNext page

Ծրագրի գլխավոր պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

GeneralWindow

 

Ստորև նկարագված են համակարգի գլխավոր պատուհանի բաժինները․

 

Ժապավեն - Ժապավենը պարունակում է կոճակներ և ներդիրներ, որոնք թույլ են տալիս կատարել համակարգի տարբեր հրամաններ: Եթե դուք օգտագործում եք Office 2010, ապա դուք առնչվել եք Ժապավենի հետ, քանի որ այն առկա է Office-ի ծրագրերում:

Ժապավենի կոճակները և ներդիրները դինամիկ թարմացվում են, կախված նրանից, թե օգտագործողը համակարգում որտեղ է գտնվում և ինչ գործողություն է անում:

 

Ուղղորդիչ - Ուղղորդիչը հանդիսանում է գլխավոր պատուհանի հիմնական հատվածներից և ապահովում է անմիջական հասանելիություն համակարգի բոլոր բաղադրիչներին: Այս տարածքում ցուցադրվում են ընթացիկ ենթահամակարգին վերաբերող փաստաթղթերը, գործողությունները, հաշվետվությունները և տեղեկատուները: Համակարգ մուտք գործելիս այն պատկերվում է ձախ կողմում: Ուղղորդիչը կարելի է դարձնել թաքցվող։

 

Ենթահամակարգեր - ՀԾ-Վաճառքների Կառավարում 7 համակարգում ներառված ֆունկցիոնալությունը բաշխված է հետևյալ ենթահամակարգերի միջև` Վաճառքներ, Ապրանքների հաշվառում, Գնային քաղաքականություն, Երթուղիներ, Տեղեկատուների ձևավորում, b2b.armsoft հարթակ, Հեռախոսային կենտրոն, Ադմինիստրատորի գործիքներ և Անձնական ուղղորդիչ: Յուրաքանչյուր ենթահամակարգը կարող է պարունակել համապատասխան հաշվառմանը վերաբերող փաստաթղթեր, գործողություններ, հաշվետվություններ և տեղեկատուներ: Դուք կարող եք մտնել ցանկացած ենթահամակարգ` սեղմելով համապատասխան հրամանի վրա Ենթահամակարգեր տարածքում: Միաժամանակ հնարավոր է աշխատել միայն մեկ ենթահամակարգում: Յուրաքանչյուր ենթահամակարգի հրամանը ունի իր պատկերանշանը, որը բնութագրում է ենթահամակարգի պարունակությունը: Համակարգ մուտք գործելիս ցուցադրվում է այն ենթահամակարգը, որն ակտիվ էր համակարգից դուրս գալուց:

 

Տվյալներ - ՀԾ-Վաճառքների Կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս հավաքագրել մեծ քանակությամբ տվյալներ և տրամադրում է գործիքներ, որոնց միջոցով հեշտությամբ կարելի է փնտրել, ֆիլտրել և խմբավորել անհրաժեշտ տվյալները: Այս բաժում ցուցադրվում են պատուհաններ, որոնք պարունակում են հաշվապահական և տեխնիկական բնույթի տեղեկատվություն: Տվյալները կարող են պատկերվել աղյուսակների և ցուցակների տեսքով: Միաժամանակ կարող են բաց լինել և ցուցադրվել մեկից ավելի պատուհաններ: Բաց պատուհանների վահանակից կարելի ակտիվացնել անհրաժեշտ պատուհանը:

 

Կարգավիճակի վահանակ - Գլխավոր պատուհանի ներքևում` կարգավիճակի վահանակում, ցուցադրվում է հետևյալ տեղեկատվությունը` տվյալների տարածքում ակտիվ պատուհանի աղյուսակի ընթացիկ տողի համարը, բոլոր և նշված տողերի թվերը, հաշվառվող կազմակերպության անվանումը և օգտագործողը, աշխատանքային ժամանակահատվածը: