Ընտրյալներ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ժապավեն >

Ընտրյալներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընտրյալներ ներդիրը նախատեսված է օգտագործողի կողմից հաճախակի օգտագործվող տեղեկատուները, գործողությունները, փաստաթղթերը, մատյաններն ու հաշվետվությունները մեկ վայրում ամփոփ ձևով պահպանելու համար: Ընտրյալները տարբերակվում են ըստ օգտագործող-տվյալների պահոց զույգի:

Օբյեկտն ընտրյալներում ավելացնելու համար կարելի է.

1. Ուղղորդչից այն քաշել և գցել Ընտրյալներ ներդիրում կամ

2. Նշել այն և սեղմել աջ սեղմումով բացվող Ավելացնել ընտրյալներին հրամանը:  

 

Favorites1

 

Ընտրյալներում ավելացված օբյեկտը հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից մեկը.

1. Ուղղորդչում նշել օբյեկտը և սեղմել աջ սեղմումով բացվող Հեռացնել ընտրյալներից հրամանը

 

Favorites2

 

2. Ընտրյալներ ներդիրում օբյեկտի կոտեքստային ցանկից սեղմել Հեռացնել ընտրյալներից հրամանը:

 

note Նշում

Օբյեկտն Ընտրյալներ ներդիրում ավելացնելիս կամ հեռացնելիս Ուղղորդիչում որևէ փոփոխություն տեղի չի ունենում: