Գործողություններ փաստաթղթի ժապավենից

Ուղղորդիչ:  Աշխատանք փաստաթղթերի հետ >

Գործողություններ փաստաթղթի ժապավենից

Previous pageReturn to chapter overviewNext page

Ժապավենը, ինչպես գլխավոր պատուհանը, պարունակում է կոճակներ և էջեր, որոնք ակտիվ են կախված նրանից, թե օգտագործողը փաստաթղթում որտեղ է գտնվում  և ինչ գործողություն է կատարում:

Ստորև բերված նկարում գծանշված է Փաստաթղթի ժապավենի Գլխավոր ներդիրը․

 

DocOperationsGeneralNew

 

Փաստաթղթի ժապավենի Գլխավոր ներդիրը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝

Հիշել՝ Հիշել, Հիշել և փակել, Հիշել և նոր, Սևագիր և Վերաբեռնել:

Տպել՝ Տպել փաստաթուղթը և Դիտել տպելու ձևը:

Արտահանել՝ Արտահանել Excel, Արտահանել Word, Արտահանել XML:

Ցուցակի ռեժիմ՝ Դիալոգ և Տող։

 

Ստորև բերված նկարում գծանշված է Փաստաթղթի ժապավենի Կցված ներդիրը․

 

DocumentOperationInsert

 

Փաստաթղթի ժապավենի Կցված ներդիրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝

Ֆայլեր՝ Սեղմելով Կցված ներդիրի Ֆայլեր կոճակը հնարավոր է Դիտել փաստաթղթին կցված ֆայլերը(ֆայլի պարամետրերը), Ավելացնել նոր ֆայլեր կամ Հեռացնել գոյություն ունեցողները, իսկ Հիշել որպես և Հիշել բոլորը որպես հրամանների միջոցով՝ հիշել կցված ֆայլերը համակարգչի համապատասխան թղթապանակում։

Հղումներ՝ Սեղմելով Կցված ներդիրի Հղումներ կոճակը հնարավոր է Դիտել փաստաթղթին կցված հղումները(հղման պարամետրերը), Ավելացնել նոր հղումներ կամ Հեռացնել գոյություն ունեցողները։

 

Ստորև բերված նկարում գծանշված է Փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրը․

 

DocumentOperationOther

 

Փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրի Գործողություններ բաժնի Անջատել ավտոհաշվարկները հրամանի միջոցով փաստաթղթում հնարավոր է ապաակտիվացնել ավտոհաշվարկման ֆունկցիան։