Հանձնարարողներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում >

Հանձնարարողներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է հանձնարարողների ցուցակը։ Վաճառքի պատվեր, Վաճառք և Վերադարձ փաստաթղթերը ձևակերպելիս Լրացուցիչ էջում հնարավոր է նշել Հանձնարարող, որն ընդունում է արժեքներ տվյալ տեղեկատուից։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Հանձնարարողներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հանձնարաողի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Հանձնարաողի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

ՀՎՀՀ

Տեղեկատուում կընդգրկվի միայն նշված ՀՎՀՀ-ով գնորդը: Պարտադիր լրացվող դաշտ է։

Հաշվարկային հաշիվ

Հանձնարաողի Հաշվարկային հաշիվը։

Նկարագրություն հարկ. Ծրագրում

Դաշտի արժեքը կիրառվում է, եթե Վաճառքի պատվեր, Վաճառք և Վերադարձ փաստաթղթերի Լրացուցիչ էջի Հանձնարարող դաշտը լրացված է։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: