MS Excel միջավայրում OLAP ֆունկցիոնալության տեղադրման համար անհրաժեշտ է աշխատեցնել ՀԾ-Բանկ համակարգի Setup.exe-ն։ Կոմպոնենտների ընտրության պատուհանում հարկավոր է նշել "AS Olap" ստուգավանդակը:
Excel-ում տեղադրվող Add-Ins-ը լիարժեք համատեղելի է նաև MS Office 64 բիթանոց տարբերակների հետ:
Տեղադրման համար անհրաժեշտ նախապայմաններն են.
1.MS Office-ը պետք է լինի 2007 SP3 և բարձր (խորhուրդ ենք տալիս MS Office 2010 կամ 2013):
2.Եթե MS Office 2007 է, ապա նախ համոզվեք, որ SP3 տեղադրված է.
a.About Excel -> “12.0.6611.1000 SP3 MSO(12.0.6607.1000)”
b.Այլապես Microsoft –ի կայքից ներբեռնեք և տեղադրեք MS Office 2007 SP3-ի թարմացումը (http://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=27838)
3.Պետք է տեղադրված լինի Microsoft .Net Framework 4.0 (As-Bank Setup-ը այն պարունակում է, շատ դեպքերում համակարգիչների վրա այն արդեն տեղադրված է լինում):
4.Պետք է տեղադրված լինի Microsoft Visual Studio 2010 Tools For Office (vstor_redist.exe, As-Bank Setup-ը այն պարունակում է և համատեղելի է MS Office 2007/2010/2013 –ի հետ):
AS-Bank Setup-ը չի կատարում MS Office 2007 SP3-ի ստուգման և տեղադրման քայլերը: Այն միայն տեղադրում է Microsoft .Net Framework 4.0, Microsoft Visual Studio 2010 Tools For Office և կախված համակարգից տեղադրում է OLAPx86.msi կամ OLAPx64.msi փաթեթները: Խնդիրների առաջացման դեպքում հնարավոր է ամեն մի կոմպոնենտը առանձին տեղադրել ձեռքով : Ֆայլերը գտնվում են setup-ի համապատասխան թղթապանակներում:
Եթե համակարգչի վրա արդեն կար տեղադրված AS Olap-ը, ապա Repair ռեժիմով կդրվի նորը, պահպանելով հինը:
© 2019 Հայկական Ծրագրեր