Շրջանառու հաշվեկշիռ (անվանումներով)
Հաշվարկվում է հաշվեկշռային հաշիվների շրջանառությունը պահանջվող ամսաթվերի դրությամբ: Հաշվետվության հաշվարկման նպատակով անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Ֆայլի անվանում`
flowbal1.xls
Շրջանառու հաշվեկշիռ ըստ գրասենյակների
Հաշվարկվում է հաշվեկշռային հաշիվների շրջանառությունը հաշիվների անվանումներով` ըստ գրասենյակների: «Հաշվարկման պարամետրեր» պատուհանում որևէ գրասենյակ նշված չլինելու դեպքում կկազմվի ինչպես ընդհանրացված հաշվեկշիռը, այնպես էլ ըստ առանձին գրասենյակների` առանձին էջերով: Հաշվետվության հաշվարկման նպատակով անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Ֆայլի անվանում`
flowbal4.xls
Հաշվեկշիռ անվանումներով
Հաշվարկվում է հաշվեկշիռը կոնկրետ ամսաթվի դրությամբ հաշվեկշռային հոդվածների անվանումներով: Հաշիվների անվանումները լրացվում են «Հաշվային պլան տեղեկատուի» հաշիվների «Անվանում» դաշտերից: «Ազատ փոխարկելի արտարժույթ» և «Սահմանափակ փոխարկելի արտարժույթ» սյունակներում հաշվարկվում է հաշվի մնացորդը` համակարգում հաշվարկի օրվա դրությամբ առկա փոխարժեքով: Հաշվետվության հաշվարկման նպատակով անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Ֆայլի անվանում`
AsbalCB.xls
Հաշվեկշիռ անվանումներով ըստ գրասենյակների
Հաշվարկվում է հաշվեկշիռը հաշվեկշռային հաշիվների անվանումներով` ըստ գրասենյակների: «Հաշվարկման պարամետրեր» պատուհանում որևէ գրասենյակ նշված չլինելու դեպքում կկազմվի ինչպես ընդհանրացված հաշվեկշիռը, այնպես էլ ըստ առանձին գրասենյակների` առանձին էջերով: Հաշվետվության հաշվարկման նպատակով անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Ֆայլի անվանում`
AsbalCB4.xls
Հաշիվների մնացորդներ
Հաշվարկվում է հաշվեկշիռը հաշվեկշռային հաշիվների մնացորդները ըստ արժույթների։ Հաշվետվության հաշվարկման նպատակով անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Ֆայլի անվանում`
ASBALVAL4.xls
Օրական ՎաՌ-ի հաշվարկ
Հաշվարկվում է Վառ մեթոդաբանության համաձայն հաշվարկվող արտարժութային ռիսկի օրական ՎաՌ-ը` ըստ առանձին արժույթների: Հաշվարկում է առանձին արտարժույթների գծով արտարժութային դիրքերը և կազմում կովարացիաների աղյուսակը: Հաշվետվության հաշվարկման նպատակով անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Ֆայլի անվանում`
var_details.xls
Արժութային ռիսկի հաշվարկ (ստանդարտ մեթոդաբանություն
Ամսվա կտրվածքով հաշվարկում է արտարժութային ռիսկը` ստանդարտ մեթոդաբանությամբ: Հաշվետվության հաշվարկման նպատակով անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «COA1» խումբը:
Ֆայլի անվանում`
StdCurPos.xls
Լավաշ
Այս հաշվետվությունում բերվում են հաշվեկշռային հաշիվների թղթակցությունների գումարը և քանակը պահանջվող ժամանակահատվածի կտրվածքով: Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «CHESS1» խումբը:
Հաշվետվությունը կանչելիս «Հաշվարկման պարամետրեր»-ի պատուհանից հետո բերում է «Հաշվետվության պարամետրեր» պատուհանը, որտեղ կարելի է նշել կոնկրետ հաշվեկշռային հաշիվ, որի թղթակցությունները անհրաժեշտ է կանչել, ինչպես նաև խմբավորման անհրաժեշտ տարբերակը.
Ֆայլի անվանում`
chess4n.xls
Արժեթղթեր ՄՄԺՊ
Այս հաշվետվությունը պարունակում է OLTP համակարգից արտահանված մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի «Պայմանագրերի ամփոփում» հատուկ հաշվետվության տվյալները (OLAP-ի խումբ` «SSSVODC7»): Բերվող տվյալները տարբեր կտրվածքներով դիտելու համար նախատեսված է Bondrem հատուկ ֆունկցիան:
Ֆայլի անվանում`
secur.xls
Արժեթղթեր վերավաճառքի համար
Այս հաշվետվությունը պարունակում է OLTP համակարգից արտահանված վաճառքի համար արժեթղթերի «Պայմանագրերի ամփոփում» հատուկ հաշվետվության տվյալները (OLAP-ի խումբ` «SSSVODCB»): Բերվող տվյալները տարբեր կտրվածքներով դիտելու համար նախատեսված է Bondrem հատուկ ֆունկցիան:
Ֆայլի անվանում`
Secur3.xls