Ակտիվ պատուհանում գտնվող հաշվետվության հաշվարկ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել պահոցի հետ (եթե այն հաստատված չէ), ապա սեղմել ADD-INS էջի "ՀԾ-Բանկ" խմբում գտնվող հետևյալ կոճակը՝ ։
Արդյունքում էկրանին ակտիվանում է հետևյալ պատուհանները՝
Ընտրվում են հաշվետվության հաշվարկի ամսաթվերը, հաշվային պլանի մակարդակը, պահանջվող մասնաճյուղը, աշխատանքային լեզուն, նախընտրելի արժույթը, գրասենյակ/բաժինը, կլորացման աստիճանը:
Բոլոր անհրաժեշտ պարամետրերի ընտրությունից հետո «Կատարել» ստեղնի սեղմումով կատարվում է հաշվետվության հաշվարկ։ Հաշվարկի պարամետրերը հիշվում են և առաջարկվում են հետագա հաշվարկների ժամանակ: