Ընդհանուր

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Ընդհանուր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է. 

 

Options.General

Դաշտ

Նշանակություն

Աշխատանքային լեզու

Որոշում է համակարգի աշխատանքային լեզուն: Այն կարող է ընդունել Հայերեն, Անգլերեն կամ Ռուսերեն արժեքներ:

Պահանջել հաստատում պատուհանը փակելիս

Այս հայտանիշը նշելու դեպքում նոր փաստաթղթեր կամ տեղեկատուներում նոր տողեր ստեղծելիս, ինչպես նաև գոյություն ունեցողները խմբագրելիս արտապատկերված պատուհանները փակելիս կպահանջվի հաստատում:

Հաճախորդների փորձի բարելավման ծրագրին

Այս հայտանիշը նշելու դեպքում դուք կմասնակցեք բարելավման ծրագրին:

Բերել հաշվետվությունները էլեկտրոնային աղյուսակի տեսքով

Դրոշակը միացված լինելու դեպքում հաշվետվությունները կկառուցվեն էլեկտրոնային հաշվետվությունների տեսքով, որտեղ գործում են MS-Excel-ի հիմնական հատկությունները:

Ընթացիկ տողի վահանակ

Հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք փաստաթղթում առանձին մասով կերևա ընթացիկ տողի տվյալները:

Լայնքի ավտոկարգավորում

Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում պատուհանի չափերը փոփոխելիս համապատասխանաբար կփոխվի նաև սյուների լայքնը: 

Ցույց տալ ՀԾ համակարգի անվանումը

Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք փաստաթղթում կցուցադրվի համակարգի անվանումը

 

Համակարգի տառատեսակ բաժինը նախատեսված է համակարգի ոճը և տառատեսակը փոխելու համար: