Արտահանել տվյալներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Արտահանել տվյալներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Արտահանել տվյալներ գործողությունը նախատեսված է տեղեկատուների և փաստաթղթերի տվյալները XML ֆորմատով արտահանման համար: Արտահանված XML-ների ֆոմատը համատապասխանում է ՀԾ-Առևտուր համակարգ ներմուծման համար XML ֆայլի ֆորմատին:

 

7.2.2-2

 

Տեղեկատուներից հնարավոր է արտահանել.

Չափման միավորները,

Ապրանքների խմբերը,

Ապրանքները,

Գները (Ապրանքներ տեղեկատուում նշված Ձեռքբերման և Վաճառքի գները),

Գործընկերները,

Արտահայտությունները:

Գների արտահանման համար անհրաժեշտ է Վաճառքի գին և Ձեռքերման գին դաշտերում լրացնել ՀԾ-Առևտուր համակարգում համապատասխան Գների տեսակների կոդերը:

 

Հաշվետվություններից կարելի է արտահանել

Ապրանքների մնացորդները,

Գործընկերների մնացորդները:

Ապրանքների մնադորդներն արտահանելու համար Արտահանել պատուհանի Ամսաթիվ դաշտում անհրաժեշտ է նշել այն ամսաթիվը, որի դրությամբ մնացորդները պետք է արտահանվեն: Իսկ Պահեստ դաշտում անհրաժեշտ է նշել ՀԾ-Առևտուր համակարգում համապատասխան Պահեստ տեղեկատուի կոդը: