Տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրում հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարները վերագրվում են համապատասխան տեղաշարժի փաստաթղթերին:
Այս հրամանով բացվում է պատուհան, որտեղ անհրաժեշտ է նշել e-Invoicing համակարգից XML ֆորմատով արտահանված ֆայլը: Տեղի է ունենում հարկային հաշվի նույնականացում ըստ տեղափոխման փաստաթղթի ամսաթվի, տողերի քանակի և ընդհանուր քանակի: